ԼՂՀ հիմնախնդիրը խոչընդոտում է զարգացմանը,
սակայն տարածքներ չպէտք է զիջւեն
14:16 • 21.07.10
«Մոդուս վիվենդի» հասարակական-քաղաքական կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապեանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ադրադարձաւ Լևոն Տէր-Պետրոսեանի վերջին յայտարարութեանը, որում նշւում էր, որ Ղարաբաղեան հիմնախնդրի չլուծւած լինելը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը։ «Խնդրի չլուծւած լինելն այլ խնդիրներ է առաջացնում։ ԼՂ հիմնախնդիրը խոչընդոտում է ներդրումներին, սակայն դա չի նշանակում, որ պարտադիր պէտք է զիջումների գնալ։ Ցանկացած զիջումից յետոյ նորն են պահանջելու»,- նշեց Պապեանը։
Ըստ նրա՝ ինչ-որ տեղ զիջումների մասին կարելի է մտածել միայն այն դէպքում, եթէ Հայաստանին վերջնական լուծում և խաղաղութեան համաձայնագիր առաջարկւի։
Նրա խօսքով՝ զիջումների դէպքում Ադրբեջանը կարող է շատ արագ վերաբնակեցնել այդ տարածքները. «Մենք ԼՂ ազատագրւած տարածքների բնակեցման ձախողում ունենք, իսկ Ադրբեջանն այսօր տանը դրած փող ունի, վերաբնակեցման խնդիր չունի»։
Tert.am

0 Պատգամ: