Հայ թիկնապահը կեանքը վտանգելով փրկել է արաբ արքայադստերը

Յուլիս 16, 2010 13:13
Համաշխարհային յայտնի բրենդներ՝ Calvin Klein, Armani, Gucci, Christian Dior եւ այլ ֆիրմաները գովազդող շւէդ յայտնի մոդել Պատրիկ Ռիբսեթերը փորձել է սպանել Սաուդեան Արաբիայի արքայադուստր Սառա Ալ-Ամուդիին, երբ հասկացել է, որ վերջինս լքում է իրեն։
Posta թերթի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ Պատրիկ Ռիբսեթերը Թայլանդում անցկացրած հանգստի ընթացքում ծանօթացել է Սաուդեան Արաբիայի արքայադուստր Սառա Ալ-Ամուդիի հետ եւ, հասկանալով, թէ ինչքան հարուստ կարողութեան տէր աղջկայ հետ է շփւում, աշխատել է գրաւել նրա սիրտը։ Սակայն արաբ արքայադուստրը որոշ ժամանակ անց Լոնդոնի իր տանը բռնացրել է Պատրիկ Ռիբսեթերին՝ մի կնոջ հետ ժամանակ անցկացնելիս, որից յետոյ վէճ է սկսւել։ Արաբ արքայադուստրը յայտնել է, որ ինքը խզելու է իր կապը Պատրիկ Ռիբսեթերի հետ, եւ հեռացել ննջարան։ Շւէդ մոդելը՝ հասկանալով, որ կորցնում է ահռելի հարստութիւն, մտել է ննջարան, եւ փորձել խեղդել Սառա Ալ-Ամուդիին, սակայն արքայադստեր հայազգի թիկնապահ Սարգիս Թոքաթլեանը հասցրել է փրկել արքայադստեր կեանքը։ Սակայն շւէդ մոդելը հասցրել է կոտրւած շշի կտորով 6 տեղից վնասել Սարգիսի դէմքը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: