Saturday, July 24, 2010

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ.–

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ.–
Պահն է եկել, երբ Հայաստանի խորհրդարանը պէտք է ճանաչի ԼՂՀ անկախութիւնը
21:32 • 23.07.10
Հաագայի դատարանի վճիռը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի համար` սկսելու ԼՂՀ անկախութեան ճանաչման գործընթաց։ Այսօր հրաւիրւած մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք յայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Աթանէսեանը։
Ըստ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասեանի, իրենք նախկինում պայմանաւորւածութիւն են ունեցել Հայաստանի խորհրդարանի հետ, որի համաձայն, երբ գայ համապատասխան պահը, ՀՀ Ազգային ժողովը պէտք է ճանաչի ԼՂՀ անկախութիւնը: «Կարծում եմ` սա հէնց այդ պահն է։ Մեր ջանքերը պէտք է տարանջատւեն բանակցութիւններից և ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացից։ Մենք համարում ենք, որ եթէ ԼՂՀ-ն ճանաչեն որոշ պետութիւններ, դա չի խանգարի խնդրի կարգաւորման գործընթացին»- ասաց նա։
Աթանէսեանը նշեց, որ ԼՂՀ-ն իր անկախութեան ճանաչման պահանջով Միջազգային դատարանին դիմելու որևէ խնդիր չունի, քանի որ Արցախը կասկածի տակ չի դնում իր անկախութեան փաստը։ «Նման քայլի կարող է դիմել Ադրբեջանը։ Մենք կարող ենք օգնել այդ երկրին դիմել դատարան և ստանալ պատասխան, ինչպէս դա արեց Սերբիան։ Մեր անկախութիւնը կասկածի տակ դրւած չէ»,- ասաց նա։
ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմէն Սարգսեանի կարծիքով, սխալւում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թէ ԼՂ խնդրի բանակցութիւններին պէտք է մասնակցի միայն ԼՂՀ-ն։ «ԼՂ խնդիրը համահայկական հարց է, ուստի ԼՂՀ-ն պէտք է լինի բանակցային կողմ, իսկ Հայաստանը մասնակցի բանակցութիւններին որպէս ԼՂՀ անվտանգութեան և անկախութեան երաշխաւոր»,- ընդգծեց նա։
Tert.am

0 Պատգամ: