Ալիևը ջանում է արևմտեան ճնշումները չեզոքացնել Սահակաշվիլի միջոցով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վրաստան կատարած մէկօրեայ այցը և նրա նպատակը միանշանակ չի գնահատւել ադրբեջանական մամուլում: Մի շարք փորձագէտներ Ի.Ալիևի այցը գնահատում են որպէս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Բաքու և Թբիլիսի կատարած այցերի ժամանակ յաձնարարած ինչ-որ կարևոր ծրագրի իրագործում: Նրանց կարծիքով, այդ ծրագիրը նախատեսում է Վրաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ համատեղ գործունէութիւն: Այս մասին գրում է «Ազադլըգ» թերթը:
Մի խումբ փորձագէտներ էլ կարծում են, որ առաջիկայ նոյեմբերեան խորհրդարանական ընտրութիւնների շէմին Արևմուտքից եկող ճնշումները չեզոքացնելու համար Ի.Ալիևը ցանկանում է օգտւել Միխայիլ Սահակաշվիլիի օգնութիւնից, այսինքն` աշխատում է Վրաստանի նախագահի միջոցով որոշակի ուղերձներ յղել Արևմուտքին:
Քաղաքական փորձագէտ Ռահիմ Հաջիևը «Ազադլըգ»-ի հետ զրոյցում նկատել է, որ ընտրութիւնների հետ կապւած` Ադրբեջանի իշխանութեան վրայ ճնշումները գնալով ուժեղանում են և տեղի ունեցող իրադարձութիւններն էլ ցոյց են տալիս, որ Ադրբեջանի իշխանութեան և Արևմուտքի միջև յարաբերութիւնները գնալով աւելի են լարւում: «Չնայած որ Հիլարի Քլինթոնը պահանջեց դեմոկրատական բարեփոխումներ անցկացնել Ադրբեջանում և ազատ արձակել լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին, իշխանութիւնը դրանցից ոչ մէկին ընդառաջ չգնաց: Ադրբեջանի հետ ասոցիատիւ անդամակցութեան շուրջ համագործակութիւն առաջարկող Եւրոպական Միութիւնն այդ ուղղութեամբ իրական ցանկութիւն չի դրսևորում: Օրերս էլ Հարաւային Կովկասի երկրների հետ ասոցիատիւ անդամակցութեան շուրջ համագործակցութեան համաձայնագիր ստորագրելու վերաբերեալ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները յայտարարեց, որ որևէ երկրի հետ համագործակցութիւն սկսելն ու կապեր հաստատելը Եւրամիութեան գործն է: Բոլորին պարզ է, որ Ադրբեջանի կառավարութիւնը մտադիր չէ լուրջ համագործակցութիւնն սկսել Եւրամիութեան հետ, քանի որ այդ համաձայնագրում մարդու իրաւունքները, ժողովրդավարութիւնը, օրէնքի գերակայութիւնը ներկայացւում են որպէս հիմնարար սկզբունքներ»,- կարծիք է յայտնել նա:
Հէնց այդ պաշտօնական բացատրութիւններից յետոյ Ի.Ալիևի` Վրաստան հանելուկային այցի ի յայտ գալու մասին խօսող Ռ.Հաջիևն ընդգծել է, որ Բ.Քուշների յայտարարութիւնն իրականում Ադրբեջանին արւած ուղերձ էր: Նշելով, որ իշխանութիւնը լաւ է հասկանում, որ ԱՄՆ-Ադրբեջան լարւած յարաբերութիւնները ոչ մի լաւ բան չեն խոստանում իրեն, փորձագէտը յայտնել է, որ Ադրբեջանի իշխանութիւնը աշխատում է օգտւել ԱՄՆ-ի հետ Սահակաշվիլիի ունեցած լաւ յարաբերութիւններից: «Իլհամ Ալիևի Վրաստան այցը բաւական հանելուկային է: Այդ այցի արդիւնքում որևէ լուրջ ձեռքբերման մասին տեղեկութիւններ չկան: Միակ բանն այն է, որ Ադրբեջանի իշխանութիւնն աշխատում է Արևմուտքի հետ իր լարւած յարաբերութիւնները կարգաւորել տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենավստահելի վրացի առաջնորդի միջոցով: Բայց խնդիրն այն է, որ Արևմուտքի հետ յարաբերութիւնները կարող է նորմալացնել միայն իշխանութեան առաջ դրւած պահանջների կենսագործումը»,- եզրայանգել է փորձագէտը:
20.07.2010, 19:22
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment