Թուրք կինոռեժիսորը Երեւանում իրեն
զգում է ինչպէս իր երկրում
Երեւանի փողոցներում զբօսնելիս ես ինձ իմ սեփական երկրում եմ զգում։ Յուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրք կինոռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն։
«Շատ հարազատ է ինձ Երեւանը։ Զգում եմ, որ մենք միասին ունենք շատ խնդիրներ, «դարդեր», որոնց մասին չենք խօսում, չենք բացայայտում։ Քաղաքական գործիչները չեն փափկի եւ չեն մեղմանայ, սակայն մենք մեր ֆիլմերով եւ մշակոյթով ցաւը կիսելով կհասնենք բուժման»,-նշեց կինոռեժիսորը։
Նշենք, որ նա Երեւանում է «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակներում, ընգրկւած է ժիւրիի կազմում։ Փառատօնի ընթացքում ցուցադրւել է նաեւ նրա վերջին՝ «Մեղր» ֆիլմը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment