Դաւութօղլուն ամուսնացրել է իր Մէյմունէին
10:42 • 19.07.10
Երէկ երեկոյեան կայացել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուի դստեր հարսանիքը։
Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, Ահմեթ Դաւութօղլուն իր դստերը` Մէյմունէ Դաւութօղլուին կնութեան է տւել Ստամբուլի առևտրային պալատի փոխնախագահ Դուրսուն Թոփչուի որդուն` Թալհա Թոփչուին:
Թոփչու-Դաւութօղլու զոյգի ամուսնական արարողութեանը որպէս վկայ հանդէս են եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխվարչապետեր Բիւլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Ալի Ռըզային և Օմեր Օզթուրքը, ամուսնութիւնը գրանցել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը:
Պսակադրութեան արարողութեանը ներկայ են եղել նաև Աբդուլլահ Գիւլի և Թայիփ Էրդողանի կանայք, պատգամաւորներ, քաղաքապետեր և այլք:
Tert.am

0 Պատգամ: