Թուրք զինւորականների գլխին պարկ քաշած ամերիկացի գեներալը սկսել է գովել թուրքերին
Յուլիս 19, 2010 12:17
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զօրքերի հրամանատար ամերիկացի գեներալ Պետրեուսը (Petraeus), ով յայտնի է 2003-ին Հիւսիսիային Իրաքում մի խումբ թուրք զինւորականների գլխին պարկ քաշելով, մասնակցել է Աֆղանստանի մայրաքաղաքում թուրք սպաների կողմից զինւորական պատրաստութիւն ստացած 400 աֆղանստանցի սպաների երդման արարողութեանը։
Թուրքիայում որպէս «պարկային գեներալ» յայտնի Պետրեուսը աֆղան սպաների երդման արարողութեան ժամանակ իր ելոյթն սկսել է թուրքերէն՝ «Բարեւ, ինչպէ՞ս էք» արտայայտութեամբ։
Աֆղանստանում թուրք զինւորականների ծառայութեանը կարեւորութիւն տւող ամերիկացի գեներալը գովասանքի խօսքեր է հնչեցրել, սակայն կրկին անպատասխան է թողել թուրք զինւորականների գլխին պարկ քաշելու հետ կապւած հարցը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment