Դաւութօղլու.–
Թող ոչ ոք չսպասի Հայ-թրքական սահմանի բացմանը

18:39 • 17.07.10
Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը քննարկման թեմայ չէ: Այս մասին, Anadolu գործակալութեան փոխանցմամբ, Ղազախստանում յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն` անդրադառնալով վերջին շրջանում շրջանառւող լուրերին Հայաստանում անցկացւելիք ՆԱՏՕ-ի զօրավարժութիւնների օրերին սահմանի հնարաւոր բացման վերբերեալ։
«Սահմանների բացման հարց մեր օրակարգում չկայ: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականութեանը»,- յայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը` աւելացնելով, որ թեման քննարկել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի հետ և ասել նրան, որ որևէ մէկն այդ հարցում սպասելիքներ չպէտք է ունենայ։
Յիշեցնենք, որ երէկ Թուրքիայի արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Բուրաք Օզուգերգինը յայտարարել էր, թէ Անկարան քննարկում է սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացւելիք ՆԱՏՕ-ի զօրավարժութիւնների հետ կապւած Հայ-թրքական ցամաքային սահմանը ժամանակաւորապէս բացելու հարցը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment