ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների
արտգործնախարարները յայտարարութիւն են տարածել
Յուլիս 17, 2010 14:19
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատւիրակութիւնների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջէյմզ Սթայնբերգը Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ համատեղ յայտարարութիւն են տարածել: NEWS. am-ը ներկայացնում է յայտարարութեան ամբողջական տեքստը.
«Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պատւիրակութիւնների ղեկավարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի եւ Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ՝ Ղազախստանի Ալմաթա քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում:
Համանախագահող երկրների պատւիրակութիւնների ղեկավարները յիշեցրել են 2009թ. դեկտեմբերի 1-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ յայտարարութիւնը՝ ընդունւած ԵԱՀԿ արտգործանախարարների՝ Աթենքում կայացած հանդիպմանը, եւ կողմերին յիշեցրել են Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հասնելու իրենց պարտաւորութեան մասին՝ Հելսինկեան եզրափակիչ ակտում պարունակւող սկզբունքների հիման վրայ, մասնաւորապէս՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետութիւնների տարածքային ամբողջականութեան, նաեւ ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքների:
Նրանք հաստատել են, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Նիկոլա Սարկոզիի եւ Բարաք Օբամայի կողմից 2009թ. յուլիսի 10-ին իտալական Աքվիլայում ձեւակերպւած եւ այս տարւայ յունիսի 26-ին Մասկոկում կրկնած տարրերը պէտք է հակամարտութեան ցանկացած արդար եւ ամուր կարգաւորման հիմք լինեն: Ենթադրեալ տարրերը մէկ ընդհանրութիւն են, դրանցից մի քանիսը հանելու փորձերը անհնարին կդարձնեն հաւասարակշռւած լուծման ձեռքբերումը:
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջէյմզ Սթայնբերգը երախտագիտութիւնն են յայտնել նախագահ Մեդվեդեւի եւ նախարար Լավրովի՝ կողմերի միջեւ տարաձայնութիւնները յաղթահարելու փորձերը, ի գիտութիւն ընդունելով այս տարւայ յունւարի 25-ին Սոչիում եւ յունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում քննարկւած դրոյթները:
Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների պատւիրակութիւնների ղեկավարներն ընդգծել են, որ հակամարտութեան կողմերի ձեռնարկած ջանքերն անբաւարար են՝ զգալի տարաձայնութիւնների յաղթահարման ուղղութեամբ: Նրանք ափսոսանք յայտնեցին վերջերս տեղի ուենցած իրադարձութիւնների, այդ թւում՝ յունիսի 18-19-ի զինւած միջադէպի եւ հրապարակային զգացմունքային յայտարարութիւնների կապակցութեամբ: Նրանք նախազգուշացրել են ներկայիս իրավիճակի պատճառ ուժի կիրառումից եւ դրա կրկնութիւնից, որը կարող է յանգեցնել միայն տառապանքների, աւերածութիւնների, իսկ հակամարտութիւնն ու թշնամութիւնը ժառանգութիւն կմնան ապագայ սերունդներին:
Նրանք յամառօրէն կոչ են արել ամրապնդել փոխզիջման ոգին բանակցութիւնների շարունակման համար՝ ընդհանուր հիմունքների վրայ համաձայնութեան հասնելու նպատակով: Կողմերին լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ են 1994թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ հետագայ քաղաքական երկխօսութեան ու պայմանաւորւածութիւնների ձեռքբերման առաւել բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով:
Համանախագահող երկրների պատւիրակութիւնների ղեկավարները հաւաստել են կողմերին աջակցելու իրենց հաւատարմութիւնը՝ խաղաղ համաձայնութեան հասնելու համար, սակայն ընդգծել են, թե Ղարաբաղեան հակամարտութեան դադարեցման գլխաւոր պատասխանատւութիւնն ընկած է Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների ուսերին»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment