Ադրբեջանցիները յուզւել են
Թեհրանում իրականում թարգմանւում են Հայոց
Ցեղասպանութեան մասին գրքերը
17:57 • 19.07.10
Իրանական մամուլի յայտարարութիւնները, թէ Թեհրանում պարսկերէն չեն թարգմանւում Հայոց Ցեղասպանութեան մասին գրքերը, ոչ մի հիմք չունեն։ Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է Քաղաքական իննովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի քաղաքագէտ Մուբարիզ Ահմեդօղլուն։ Յիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թէ Թեհրանում արգելւել է գերմանացի գրող Ժակոբ Կունզլերի «Արցունքների և արեան երկրում» գրքի թարգմանութիւնն ու տպագրումը։
«Իրանում անգլերէնից թարգմանւել և ներկայացւել է ԱՄՆ Կլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամօթալի արարք» գիրքը, որը քարոզում և փորձում է ապացուցել «Հայոց Ցաղասպանութիւնը»։ Թեհրանի Հայոց առաջնորդարանում անցկացւած շնորհանդէսին ներկայ էին գրքի հեղինակը, թարգմանիչը, ինչպէս նաև Թեհրանի համալսարանի դասախօսներ, որոշ պետական և քաղաքական գործիչներ»,- ասել է Ահմեդօղլուն՝ նշելով, որ միջոցառման մասնակիցների և թարգմանութեան կազմակերպիչների մեծ մասը հայեր չեն։
«Թեհրանում միշտ նշւում են հայերի համար կարևոր իրադարձութիւնները։ Պարզապէս պաշտօնական Թեհրանի որոշմամբ նման միջոցառումներ են անցկացւում 10-15 օր ուշացումով։ Այս տարի հայերը «Հայոց Ցեղասպանութեան» 95-ամեայ տարելիցը և Շուշիի «Յաղթանակի»18-ամեակը նշեցին մայիսի 24-ին։ Այդ միջոցառումների մասնակիցների մեծ մասը հայեր չեն։ Պաշտօնական Թեհրանը, փոխելով հայերի միջոցառումների և տօնակատարութիւնների անցկացման ժամանակը, գրաւում է անորոշ դիրք։ Իր պաշտօնական դիրքորոշմամբ փորձելով շեղել մեզ՝ Թեհրանը գործնականում միշտ հայերի կողքին է։ Իրանը Հայաստանից յետոյ երկրորդ պետութիւնն է Լեռնային Ղարաբաղի տնտեսութիւնում»,- ասել է Ահմեդօղլուն։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment