Շուտով բջջային հեռախօսները կը կարողանան կարդալ հայերէն վէբ-կայքերը
Յուլիս 19, 2010 17:42
Nokia-ի սմարթֆոնները եւ Google Android համակարգով աշխատող բջջային հեռախօսները արդէն աշնանը կը կարողանան ինտերնէտում ճանաչել հայերէն կայքերը: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց «Բաց հասարակութեան ինստիտուտի օժանդակութեան հիմնադրամ»-ի հայաստանեան մասնաճիւղի ինֆորմացիոն ծրագրերի համակարգող Անդրանիկ Մարկոսեանը։

Հեռախօսների ընտրութիւնը պայմանաւորւած է նրանով, որ այդ մոդելները շուկայում բաւականին մեծ տեղ են զբաղեցնում, իսկ առաջիկայ տարիներին, ըստ Մարկոսեանի, դրանք շուկայում մեծամասնութիւն են կազմելու:
«Այսօր հայերէն էջերը հնարաւոր է կարդալ միայն IPhone-ների միջոցով, այլ հեռախօսների պարագայում, ինտերնէտ մտնելիս, հայերէն էջերը բացելիս տառերի փոխարէն քառակուսիներ են երեւում եւ ոչինչ հնարաւոր չէ կարդալ»,-ասաց Մարկոսեանը` աւելացնելով, թէ փաստօրէն ստացւում է այնպէս, որ հայկական կայքերը հայերէն լեզւով հասանելի են միայն համակարգիչներից օգտւողների համար:
Մարկոսեանի խօսքով` վերջերս «Բաց հասարակութեան ինստիտուտի օժանդակութեան հիմնադրամ»-ի հայաստանեան մասնաճիւղը մրցոյթ էր յայտարարել՝ հայալեզու բջջային օպերացիոն համակարգերի մշակման համար։ Հայկական ՏՏ ընկերութիւնները որոշակի հետաքրքրութիւն են ցուցաբերում դրա նկատմամբ:
«Մրցոյթի մասնակիցները Smart Phone-ների` խելացի հեռախօսների, համար առաջարկել են տարբեր ծրագրային լուծումներ, որոնք հնարաւորութիւն կտան բջջային հեռախօսներով կարդալ հայերէն վէբ կայքերը»,- ասաց Մարկոսեանը` նշելով, որ արդէն իսկ ամփոփւում են մրցոյթի արդիւնքները։

Շուտով կը կնքւի պայմանագիր եւ հայաստանեան ընկերութիւններից մէկի առաջարկած ծրագրային լուծումը արդէն աշնանը բջջային հեռախօսներին թոյլ կտայ ինտերնէտում կարդալ հայերէն տառերը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment