Դաւութօղլուն բռունցքով հարւածել է սեղանին
և բղաւել Քլինթոնի վրայ
11:30 • 22.07.10
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն յունիսի 14-ին Վաշինգտոն կատարած այցելութեան ժամանակ բղաւել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրայ:
Թուրքական Radikal օրաթերթը, վկայակոչելով բրիտանական Financial Times պարբերականը, գրում է, որ «Ազատութեան տորմիղի» և իսրայէլական բանակի զինւորների միջև տեղի ունեցած միջադէպից յետոյ Դաւութօղլուն մեկնել էր Վաշինգտոն` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ «Մավի Մարմարա» նաւի ուղևորներին Թուրքիային յանձնելու առնչութեամբ բանակցութիւններ վարելու նպատակով:
Քլինթոնի հետ հանդիպման ընթացքում Դաւութօղլուն բարկանալով մի քանի անգամ բռունցքով հարւածել է սեղանին և բղաւել Միացեալ Նահագների արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի վրայ:
Դաւութօղլուն, հրաժարւելով Financial Times-ին մեկնաբանել տեղի ունեցածը, պարզապէս յայտարարել է. «Որևէ երկիր օրէնքից վեր չպէտք է լինի»:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment