Մամեդեարովը դժգոհել է, որ իրեն չի յաջողւել Նալբանդեանին համոզել
17:26 • 17.07.10
«Հանդիպման ընթացքում համաձայնեցւող հարցերը մի կողմ են դրւում և դրանց փոխարէն քննարկւում են այլ հարցեր։ Իսկ մենք երկու հանդիպումից յետոյ կրկին վերադառնում ենք նոյն հարցերին»։ Այս մասին, ինչպէս յայտնում է ԱՊԱ-ն, ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի հետ հանդիպումից յետոյ Ալմաթիում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը։
«Այս պատճառով էլ ինձ մօտ կարծիք է ձևաւորւել, որ Հայաստանը չի ցանկանում՝ բանակցութիւններում առաջընթաց լինի, կայունութիւնը վերականգնւի։ Չնայած վստահեցնում են, որ փորձում են առաջընթացի հասնել։ Հայկական կողմն առաջ է քաշում այնպիսի հարցեր, ինչպիսին է, օրինակ, Ղարաբաղի կարգավիճակը, չնայած տւեալ փուլում այդ հարցի վրա աշխատելն անհնար է։ Եւ համանախագահները, առաջ քաշելով իրենց սկզբունքները, առաջարկում են հարցը լուծել փուլ առ փուլ։ Նախ անհրաժեշտ է լուծել ամենաբարդ հարցը՝ զբաղեցւած տարածքների խնդիրը։ Դա կստեղծի հնարաւորութիւն երկու ժողովուրդների միջև ինչ-որ կապեր, կոնտակտներ կառուցելու համար», - ասել է Մամեդեարովը։
Ադրբեջանցի նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայն է հինգ շրջանների վերադարձի դէպքում բացել բոլոր կոմունիկացիաները. «Այս անգամ չստացւեց, բայց անհրաժեշտ է համբերատար լինել և շարունակել աշխատանքը»։
Մամեդեարովը նաև ասել է, որ Հայաստանի արտգործնախարարը հնարաւորութիւն չի տւել ընդունելու Ադրբեջանի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ յայտարարութիւն։
«Ցաւոք, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հնարաւորութիւն չտւեց ընդունել համատեղ յայտարարութիւն, քանի որ անհամաձայնութիւն յայտնեց որոշ հարցերի առնչութեամբ։ Այդ պատճառով ընդունւեց երեք համանախագահող երկրների նախարարների յայտարարութիւնը։ Մեր ջանքերի գլխաւոր պահն այն է, որ այդ յայտարարութիւնը դարձաւ ևս մէկ քայլ առաջ»,- ասել է նա։
Նա նշել է, որ հարցը չի լուծւել և չի կարելի ասել, որ եղաւ որևէ բեկում։ «Մենք որոշում ընդունեցինք շարունակել աշխատանքը համանախագահների հետ»,- ասել է նա։
Մամեդեարովը նաև յայտնել է, որ համանախագահները մտադիր են ևս մէկ անգամ այցելել տարածաշրջան մինչև սեպտեմբեր՝ նշելելով, որ կոնկրէտ ժամկէտը դեռ յայտնի չէ։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment