Նախագահն ընդունել է «Եւրանիւզ» (Euronews) ՀԸ տնօրէնների խորհրդի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ընդունել է «Եւրանիւզ» (Euronews) հեռուստաընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ Ֆիլիպ Կայլային: Այս մասին հաղորդում է նախագահի մամլոյ գրասենեակը:
Հանդիպմանը նախագահ Սարգսեանը գոհունակութեամբ նշել է, որ «Եւրանիւզ»-ը Հայաստանում ամենադիտւող եւրոպական հեռուստաալիքն է և ընկալւում է որպէս Եւրոպայի կամ եւրոպական տեսակէտի հայելին:
Իր հերթին «Եւրանիւզ»-ի տնօրէնների խորհրդի նախագահը նշել է, որ անչափ տպաւորւած է Հայաստանի դարաւոր պատմութեամբ, մշակոյթով և այն ամենով, ինչ հասցրել է տեսնել մեր երկրում իր այցի օրերին:
Զրուցակիցները համոզւածութիւն են յայտնել, որ «Եւրանիւզ»-ը կարևոր դերակատարում ունի Հայաստանի եւրաինտեգրման և Եւրոպայի մասին տեղեկատւութեան տարածման առումով:
07.2010, 19:12
Aysor.am

0 Պատգամ: