Սահակաշվիլին խօսել է Ադրբեջանի հետ համադաշնութեան մասին
Սաակաշվիլի.–
«Այսօր մենք ուս ուսի ենք գնում Ադրբեջանի հետ: Մենք մէկը միւսի շարունակութիւնն ենք, իսկ մեր յարաբերութիւնները ոչ թէ զուտ դաշնակցային և գործընկերային են, այլ` համարեա համադաշնային»
Երէկ Վրաստան է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի շրջանակներում Բաթումի նորակառոյց Sheraton հիւրանոցում տեղի ունեցան կառավարական երկու պատւիրակութիւնների բանակցութիւնները: Ինչպէս յայտնում է Վրաստանի կառավարութիւնում «Կոմերսանտ» թերթի աղբիւրը, բնակցութիւնների ընթացքում մի շարք ոլորտներում կողմերը պայմանաւորւածութիւնների են հասել: Մասնաւորապէս`պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել Միջին Ասիայից Թուրքիա և Եւրոպա համատեղ տարանցիկ փոխադրման յանձնաժողովի ստեղծման մասին, ինչպէս նաև` Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նոր երկաթուղու շինարարութիւնն արագացման վերաբերեալ: Ադրբեջանը նաև պատրաստակամութիւնն է յայտնել Վրաստանի տարածքով Թուրքիա էլեկտրաէներգիայ ներկրման նպատակով իրականացնել 500-կիլովատանոց էներգահաղորդիչ գծի շինարարութիւնը: Նշւել է, որ ադրբեջանական ընկերութիւնների միջոցով Վրաստանի գազաֆիկացումը կհասնի 75%-ի` ներկայիս 46-ի փոխարէն:
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը հաստատել է, որ ադրբեջանական ընկերութիւնները պատրաստ են մասնակցել Վրաստանի գազաֆիկացմանը, որպէսզի «այդ երկրի բնակիչներն էժան գազ ստանան»: Նախարարը նաև ասել է, որ կողմերը «մօտ են կանգնած երկու երկրների էներգահամակարգերի միաւորման մասին որոշմանը»: Նախագահները, իրենց հերթին, հաստատել են Սև ծովի ափամերձ շրջանում Արևելեան Եւրոպա, մասնաւորապէս`Ռումինիա ներմուծման համար ադրբեջանական գազի վերամշակման գործարանի կառուցման վերաբերեալ:
Համատեղ մամլոյ ասուլիսին Միխեիլ Սահակաշվիլին նշել է Ադրբեջանի նախագահի այցի կարևորութեան մասին` ընդգծելով, որ երկու երկրների միջև յարաբերութիւնները «համարեա համադաշնային են»:
«Այսօր մենք ուս ուսի ենք գնում Ադրբեջանի հետ: Մենք մէկը միւսի շարունակութիւնն ենք, իսկ մեր յարաբերութիւնները ոչ թէ զուտ դաշնակցային և գործընկերային են, այլ` համարեա համադաշնային»,- յայտարարել է Վրաստանի նախագահը:
19.07.2010, 12:26
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment