Դեղին քարտ Ադրբեջանի՞ն
«Մինսկի խմբի համանախագահ երկրների պատւիրակութիւնների ղեկավարների յայտարարութիւնը ցոյց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարութեան ուժի սպառնալիքի եւ պատերազմ սկսելու վերաբերեալ յոխորտանքներն անպատասխան չեն մնում» ,- յայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը:
«Մասնաւորապէս յայտարարութեան մէջ քննադատւում է ուժի սպառնալիքի կիրառումը, ինչպէս նաեւ ԱԳ նախարարները յղում են անում ԵԱՀԿ ԱԳ նախարարների Աթենքում արւած յայտնի յայտարարութեանը, որտեղ առաջին անգամ միջազգային փաստաթղթերում գործածութեան մէջ մտաւ ԼՂ կարգաւորման գործընթացում ինքնորոշման իրաւունքի կիրառման սկզբունքը:
Յայտարարութեան մէջ յիշեցւում է հրադադարի ռեժիմի պահպանման մասին, որը 1994թ. կնքւել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ:
Այս ամէնը ցոյց է տալիս, որ Բաքւի իշխանութիւնների սեփական հանրութեանը հաճոյանալու նպատակով արւող ստայօդ հռետորաբանութիւնն այդ երկիրը տանում է փակուղի, որի հետեւանքով այսօր Ադրբեջանն Ալմաթիում դեղին քարտ ստացաւ»,-յայտարարել է ՀՀԿ պատգամաւորը:
«Ա+1»

0 Պատգամ:
Post a Comment