Կենտիկեանի մրցամարտն ընդհատւեց

տեխնիկական ոչ-ոքի
09:39 • 19.07.10
Գերմանիան ներկայացնող Սիւզի Կենտիկեանը Մեքսիկայի ներկայացուցիչ Արելի Մուչինոյի հետ մրցամարտում կարողացաւ պահպանել WIBF/WBA/WBO-ի վարկածներով չեմպիոնական գօտիները: Մրցամարտի 3-րդ ռաունդի սկզբնամասում մարզուհիները յանկարծակի ընդհարւեցին գլուխներով, ինչի պատճառով հանդիպումը դադարեցւեց: Գրանցւեց տեխնիկական ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ Սիւզին շարունակելու է կրել չեմպիոնական տիտղոսները:
Գերմանիայի Շւերին քաղաքի «Եունիվերսիում» մարզադահլիճ եկած 3500 հանդիսականները խորը հիասթափութիւն ապրեցին նման աւարտից: Մինչև մրցամարտի ընդհատումը Կենտիկեանն աւելի լաւ էր գրոհում և առաւելութիւն ունէր մրցակցի նկատմամբ:
«Ես ցաւում եմ հանդիսատեսի համար: Ես նոր-նոր էի մտել պայքարի մէջ, բայց այն արդէն աւարտւեց»,- մրցամարտից յետոյ ասել է Կենտիկեանը: Այս մասին հաղորդում է armsport.am–ը։
Tert.am

0 Պատգամ: