Թուրք ռեժիսորը կարող է ֆիլմ նկարահանել
Հրանտ Դինքի մասին

14:09 • 17.07.10
Այս օրերին «Ոսկէ ծիրան» 7–րդ միջազգային կինոփառատօնի շրջանակում Երևանում է թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն։ Ռեժիսորի «Մեղր» ֆիլմը ցուցադրւել է Երևանում՝ փառատօնի Երևանեան պրեմիերաներ ծրագրում։
Յայտնի է, որ Քափլանօղլուն և «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը ընկերներ էին։
Ռեժիսորը Tert.am–ին ասաց, որ չի բացառւում՝ ինքը Դինքի մասին ֆիլմ նկարահանի։ «Դա հնարաւոր է, հաւանական է, սակայն այս պահին նման մտայաղացում չունեմ», – ասաց նա՝ պատճառաբանելով, որ «դա շատ նուրբ թեմայ է»։
Tert.am

0 Պատգամ: