Մենք վաճառում ենք թանկ, պատմամշակութային զբօսաշրջութիւն»
Շատ յաճախ զբօսաշրջիկները, մէկ անգամ լինելով Հայաստանում, այլևս չեն ցանկանում կրկնել իրենց այցը: Նման դիրքորոշում ներկայացրեց լրագրողներին «Անի Պլազա» հիւրանոցի գլխաւոր տնօրէն Մկրտիչ Գրիգորեանը:
«Մեր երկիր ժամանած հիւրերը իջնում են օդանաւակայանում և միանգամից հիասթափւում երկրից` սկսած օդանաւակայանի աշխատողներից, բեռանկիրներից` մինչև օդանաւակայանի տարածքում երկրի հիւրերին սպասող տաքսու վարորդներ, ովքեր առիթը բաց չեն թողնում` աւելի շատ փող ստանալու Հայաստան ժամանած տուրիստից»,- ասաց Գրիգորեանը:
Մասնագէտի խօսքերով, միջազգային զբօսաշրջային ճաշակները և հետաքրքրութիւնները շատ արագ` գրեթէ 6 ամիսը մէկ, փոփոխւում են, և պէտք է անընդհատ հասցնել պահանջարկը բաւարարել:
Գրիգորեանը կարծում է, որ Հայաստանը` որպէս զբօսաշրջութեան վայր, թանկ է, «քանի որ մենք վաճառում ենք պատմամշակութային զբօսաշրջութիւն, որն ամբողջ աշխարհում է թանկ»: Սակայն, ըստ հիւրանոցի տնօրէնի, պէտք է լինի նաև այլընտանքային տարբերակ, որն է, օրինակ, արկածային զւարճանք-բնութիւն համակցութիւնը` պատմամշակութայինի հետ:
Հայաստանի հիւրանոցների միութեան տնօրէն Ամալիա Ստեփանեանն էլ իր հերթին ասաց, որ շատ յաճախ մարդու վճարած գումարը չի համապատասխանում իր սատացած վերաբերմունքին և սպասարկումին: Նա ասաց, որ համապատասխան սպասարկում չի լինում, քանի որ Հայասատանում բարձրակարգ մասնագէտներ չկան:
Ստեփանեանը տեղեկացրեց, որ առաջիկայում լինելու են յատուկ վերապատրաստման դասընթացներ ոչ միայն սպասարկող անձնակազմի, այլև` հիւրանոցների տնօրէնների համար:
22.07.2010, 18:57
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment