Անկարան հերթական առեւտուրն է սկսել Հայ-թրքական
սահմանի բացման շուրջ
սահմանի բացման շուրջ
Յուլիս 21, 2010 15:59
Չնայած ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուի հաւաստիացումներին՝ Թուրքիայի դիւանգիտական աղբիւրները համոզմունք են յայտնում, որ ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին նախընթաց Հայ-թուրքական սահմանը կբացւի: Ինչպէս յայտնում է Journal of Turkish Weekly-ն, եթէ նման անհրաժեշտութիւն առաջանայ, ապա Թուրքիան թոյլ կտայ, որպէսզի ՆԱՏՕ-ի զօրավարժութիւնների համար անհրաժեշտ տեխնիկան միջոցները տեղափոխւեն իր տարածքով, աւելի ստոյգ՝ Դողուգափըով (խօսքը Թուրքիայի հիւսիս-արեւելեան նահանգի՝ Կարսի մասին է): Աղբիւրները յաւելում են նաեւ, որ Հայ-թրքական սահմանի բացումը ժամանակաւոր բնոյթ է կրելու:
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններն անցկացւելու են սեպտեմբերի 11-17-ը՝ Հայաստանի Կոտայքի մարզում: Այդ իրադարձութեանը նախընթաց՝ Թուրքիայից ստացւում են իրարամերժ տեղեկութիւններ: Սկզբում, վկայակոչելով Կարսի նահանգապետին, յայտարարւեց, թե Թուրքիան չի բացառում Հայ-թրքական սահմանի ժամանակաւոր բացումը: Այնուհետ այս տեղեկատւութիւնը հերքեց Թուրքիայի ԱԳ նախարարը: Ընդ որում՝ նրա այդ մէսիջ-երաշխիքը ակնյայտօրէն հասցէագրւած էր սոսկ Ադրբեջանին: Եւ ահա թուրքական լրատւամիջոցները կրկին արծարծում են այդ թեման: Նշանակում է, ամէն ինչ այնքան էլ միանշանակ չէ հասարակութեանը մտահոգող այդ հարցում, ինչպէս որ յայտարարում է այդ երկրի՝ Թուրքիայի արտաքին գերատեսչութեան ղեկավարը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment