Բեռլուսկոնիի մուրազը չիրականացաւ
Ազնաւուրը մենակ երգեց
14:27 • 20.07.10
Երէկ Իտալիայի Միլան քաղաքում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյէ, Շւէյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնաւուրի մենահամերգը: Այս մասին է գրում թուրքական Milliyet օրաթերթը` աւելացնելով, որ Ազնաւուրի հետ նոյն բեմում հանդէս գալու Իտալիայի վարչապետ Սիլվիօ Բեռլուսկոնիի իւյսերն ի դերև են ելել:
«Հաղորդւում էր, թէ ես երգելու եմ նրա հետ: Սակայն իմ հասարակական գործունէութիւնը թոյլ չի տալիս դա անել»,- սրամտել է Բեռլուսկոնին` բաւարարւելով միայն Ազնաւուրի ելոյթը ֆրանսերէն ազդարարելով:
Սակայն Իտալիայի վարչապետը Շառլ Ազնաւուրի բեմ դուրս գալուց առաջ Միլանի քաղաքապետ Լետիցիա Մորատիի հետ երգել է O mia bela Madunina երգը:
Յիշեցնենք, որ աւելի վաղ թուրքական Hurriyet օրաթերթը տեղեկութիւն էր տարածել այն մասին, թէ աշխարհահռչակ շանսոնյէ Շառլ Ազնաւուրը և Իտալիայի վարչապետ Սիլվիօ Բեռլուսկոնին պատրաստւում են միասին երգել Միլանի Duomo տաճարի հրապարակում, որտեղ 2009թ. դեկտեմբերի 13-ին Մասիմօ Տարտալիան յուշանւէր արձանիկով կոտրել էր Բեռլուսկոնիի քիթը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment