Բացայայտւած է Ջակոնդայի
գաղտնիքներից մէկը

Ֆրանսիացի գիտնականները բացայայտել են Մոնա Լիզայի գաղտնիքներից մէկը, որը թաքնւած է եղել 30 շերտ ներկի տակ: Իւրաքանչիւր շերտը 40 միկրոմետր հաստութիւն ունի, ինչը 2 անգամ բարակ է մարդու մազից և 1000 անգամ փոքր միլիմետրից:
Ինչպէս հաղորդում է Վեստի.ռու-ն, բացի այդ, գիտնականները յայտնաբերել են, որ Լէոնարդօ Դա Վինչին, Ջակոնդային նկարելիս, երանգներ ստանալու նոր մեթոդ է ընտրել: Նա պղնձի փոխարէն օգտագործել է մանգանի օքսիդ:
Այս ամէնը բացայայտւել է ռենտգենեան ուսումնասիրութեան միջոցով:
«Որպէսզի վերլուծենք տւեալները և նոր տեղեկատւութիւն ստանանք շերտերն անելու վերաբերալ, մենք նոր ծրագիր ենք ապահովել: Երբ դուք նկար էք նկարում, դուք պէտք է ներկը քսէք շերտը շերտի յետևից: Օրինակ, դէմքի գոյնը ստանալու համար պէտք է նախ քսել սպիտակ գոյնը, ապա վարդագոյնը: Ջակոնդայի պարագայում օգտագործւել է իւղի և սոսնձի յատուկ խառնուրդ, որին յաւելել է շատ քիչ քանակութեամբ ներկեր: Եւ այդ խառնուրդի շնորհիւ նրան յաջողւել է ստեղծել զարմանալի 3D-տպաւորութիւն: Ի միջիայլոց, շատերը բարկանում էին Դա Վինչիի վրայ, որ նա իր նկարի վրայ աշխատում է այդքան երկար: Բանը նրանում է, որ նրանից երկար ժամանակ է խլել բոյսերից և մի շարք բաղադրիչներից ներկեր պատրաստելը, որը և օգտագոծել է»,- պատմել է Լուվրի աւագ գիտաշխատող Ֆիլիպ Ուոլտերը:
Աղբիւրը յայտնում է նաև, որ գիտնականներն աշխատելու համար ունեցել են ընդամէնը 4 ժամ: Դա առաւելագոյն ժամանակն է, որը թոյլատրւած է նկարի վրայի պահպանիչ ապակին հանելու համար:
ԱՅՍՕՐ, 11:10
Aysor.am

0 Պատգամ: