ԼՂՀ անկախութեան ճանաչման փոխարէն Հայաստանը
քաղաքականութիւն խաղաց
14:02 • 23.07.10
Կոզովոյի վերաբերեալ Հաագայի դատարանի որոշումը Հայաստանի ճշգրիտ քաղաքականութեան դէպքում կարող է իր դրական ազդեցութիւնն ունենալ նաև ԼՂՀ-ի անկախութեան ճանաչման հարցում։ Այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ նման տեսակեէտ յայտնեց «Ժառանգութիւն» կուսակցութիւն վարչութեան նախագահ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Յովհաննիսեանը՝ յաւելելով, որ ԼՂՀ-ի անկախութեան ճանաչման համար դեռևս ուշ չէ։
Ըստ նրա՝ Հայաստանը Կոսովոյի անկախացման նախաշէմին պէտք է Ազգային ժողովի օրակարգ մտցներ ԼՂՀ ուշացած ճանաչման հարցը։ «Իսկ հիմա հասանք այն պահին, որ միջազգային դատարանը խորհրդատւական դատավճիռ արձակեց։ ԼՂՀ հարցը, որն իսկապէս նախադէպ է շատերի համար, մնաց ուշացած իրավիճակում։ Եւ սա մեր մեղքով է, մեր հատւածական, այս պահի մէջ խօսող, քննադատող, բանսարկող մտայնութիւնից է բխում»,- ընդգծեց բանախօսը։
Ըստ նրա՝ Հայաստանը պարտաւոր էր ԼՂՀ անկախութիւնը ճանաչել 1992 թւականին, սակայն ուշացանք ու սխալւեցինք։ 1994թ.-ին զինադադարի մասին եռակողմ փաստաթուղթ կնքելիս, ըստ Յովհաննիսեանի, անհրաժեշտ էր, որպէսզի Հայաստանն «իրաւական վերաբերմունք յայտնէր ԼՂՀ նկատմամբ»։
«Ակնյայտ էր, որ անգամ այն ժամանակ կային պետութիւններ, որոնք պատրաստ էին լրջօրէն դիտարկել ճանաչման հարցը, բայց բաց էր այն իրողութիւնը, որ Հայաստանը դեռ չէր ճանաչել։ Ակնյայտ էր, որ Արևմուտքը գնում էր Կոսովոյի ուղղութեամբ, պարզ էր, որ Ռուսաստանը պէտք է պատասխաներ, Մինսկի խմբի համանախագահներից ամէն մէկը ցոյց տւեցին, որ իրենք պատրաստ են ազգային ինքնորոշման սկզբունքը գերադասել միւս սկզբունքներից»,- նշեց նա։
Կոզովոյի հռչակումից առաջ ԼՂՀ անկախութեան ճանաչման փոխարէն, Յովհաննիսեանի խօսքով, «Հայաստանը քաղաքականութիւն խաղաց». «Մենք մանր բանակցային խորամանկութիւններ արեցինք՝ մեր դիւանագիտական փոսն աւելի խորացնելով»։
Րաֆֆի Յովհաննիսեանը ևս մէկ անգամ նշեց. «Մենք բոլորս միասին պատերազմը յաղթեցինք, բայց տանուլ ենք տալիս խաղաղութիւնը և խաղաղութեան դիւանագիտական օրակարգի ընձեռած հնարաւորութիւնները»։

Tert.am

0 Պատգամ: