100-ամեայ քուրդ կինը մինչեւ հիմա մտորում է, թէ ինչու՞ 1915-ին կոտորեցին իրենց Հայ հարեւաններին
Յուլիս 19, 2010 10:51
Թուրքիայի Թունջելի նահանգի (Դերսիմ) գիւղերից մէկում ապրող 100-ամեայ քուրդ կինը 72 տարի փնտրում է իր ընտանիքի անդամներին։
1938-ի Դերսիմի զանգւածային կոտորածների ընթացքում ընտանիքի բոլոր անդամներին կորցրած 100 ամեայ տիկին Դողրուն պատմում է, որ թուրք զինւորականների ջարդից փախչող քուրդ բնակչութիւնը թաքնւում էր անտառներում եւ ժայռերում, սակայն նրանց փոքր երեխաները սովից ու յոգնածութիւնից լացում էին, եւ մատնում իրենց գտնւելու վայրը, ինչի պատճառով բազմաթիւ մայրեր իրենց երեխաներին ողջ-ողջ նետել են գետը։
«Բոլոր տղամարդկանց սպանեցին, սակայն 100-աւոր աղջիկ երեխաներին թուրք զինւորականները ի՞նչ արեցին, նրանք մինչեւ հիմա կորած են»-յիշում է 100-ամեայ կինը՝ ասելով, թէ իրենք երբէք չէին մտածի, որ հայերի նկատմամբ իրականացրած կոտորածը իրենց դէմ էլ կիրականացւի։ «1915-ի հայերի կոտորածների ժամանակ բոլորս լուռ մնացինք։ Գիւղերում հայերի հետ միասին էինք ապրում։ Այն ժամանակ նոյնիսկ մեր տարիքով մեծերը չէին հասկանում, թէ ինչու՞ են մեր հայ բարեկամներին կոտորում։ 25 տարի անց հերթը մեզ հասաւ, սակայն երբէք չէինք էլ կռահի, թէ մեզ էլ հայերի պէս կը կոտորեն»-ցաւով յիշում է տիկին Դողրուն։
Նշենք, որ Դերսիմի ապսամբութիւնը թուրքական իշխանութիւնները արեան մէջ են խեղդել՝ վերացնելով հազարաւոր գիւղեր։ Տարբեր աղբիւրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։
1915-ի Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած, եւ Դերսիմի տարբեր գիւղերում պատսպարւած հազարաւոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանութեան ենթարկւեցին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment