Հայկական խաչը` գեղեցիկ պատահականութիւն
«Գեղեցիկ պատահականութիւններ լինում են, քանի որ շատ հոգևոր բաներ, որ ծնւում ու ինչ-որ կերպ առաջանում են մեր հոգիներում, գեղեցիկ արտայայտութիւն են ստանում»,- յայտնեց ամերիկահայ ռեժիսոր Ալէն Հիւզը` նշելով, որ պատահական է եղել «Իլայի գիրքը» ֆիլմում Աստւածաշնչի վրայ հայկական խաչի առկայութիւնը:
Ռեժիսորի կարծիքով, լաւագոյնը հէնց այն է, ինչ պատահականութեամբ է ստացել: Ըստ նրա` ֆիլմում ամենաշատ ազդեցութիւնը գործած դետալները ստացւել են առանց դիտաւորութեան:
Յիշեցնենք, որ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի շրջանակներում ներկայացւած է Ալէն և Ալբերտ Հայուզ երկորեակների «Իլայի գիրքը» ֆիլմը:
Ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց, որ նախքան կինոյով զբաղւելը` ինքն ու եղբայրը երաժշտական տեսահոլովակներ են նկարահանել յայտնի երաժիշտների համար: Նա նշեց, որ շատ է սիրում երաժշտութիւն և շատ է օգտագործում իր ֆիլմերում:
Միևնոյն ժամանակ` կարճ երաժշտական տեսահոլովակներ նկարահանելը, ըստ Ա. Հիւզի, չի սովորեցնում աշխատել մեծ կինոյի վրայ` «պատմութիւն պատմել չի սովորեցնում»: Միւս կողմից` մեծ հնարաւորութիւն է ընդձեռնում կինոյի լաւագոյն խաղալիքների հետ խաղալու` լուսաւորութեան, մոնտաժի, գոյների և այլն:
Խօսելով ԱՄՆ-ում անկախ ֆիլմարտադրութեան մասին` Ա. Հիւզը նշեց, որ այն նոյնը չէ, ինչ 10-15 տարի առաջ. այժմ 3 միլիոն դոլարով էլ դժւար է կինո նկարահանելը: Նրա համոզմամբ` ամերիկեան ֆիլմարտադրութեան ոսկէ դարը եղել է 1960-70-ականներին, իսկ այժմ ֆիլմերը «ադիբուդիական զանգւածների» սպառման համար են արտադրւում:
17.07.2010, 15:37
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment