Կրասնոդարում Հայ դեռահասին

դանակի 12 հարւած են հասցրել



Դեկտեմբեր 15, 2010 10:05
Դեկտեմբերի 13-ին Կրասնոդարում յարձակում է եղել Ռուսաստանի 16-ամեայ հայազգի մի քաղաքացու վրայ:
Միջադէպը տեղի է ունեցել, երբ դեռահասը զբօսնում էր ընկերոջ հետ Կրասնի փողոցում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբիւրները:
Թերթի տւեալներով, մօտ 2 տասնեակ անձինք յարձակւել են նրա վրայ, ծեծել եւ դանակահարել:
Հիւանդանոցում, ուր տեղափոխել էին պատանուն, դանակի 12 հարւած են հաշւել: Ներկայումս տուժածը գտնւում է վերակենդանացման բաժանմունքոմ, եւ բժիշկները պայքարում են նրա կեանքի համար:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: