‹‹Այն ազգը, որը չի յիշում իր պատմութիւնը`
արդէն իսկ վտանգում է իր հետագայ
գոյութեան իրաւունքը››
Նոյեմբեր 30, 2010թ. 16:10
Ռալֆ Եիրիկեանի աջակցութեամբ, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) հրատարակել է Ֆերիման Դաքետի` Ադանայի կոտորածներին անդրադարձող մենագրութիւնը: Ադանայից սերող գերդաստանի շառաւիղ հանդիսացող հայորդին աջակցել է ‹‹Կիլիկեան››՚ մատենաշարի ստեղծման գնահատելի նախաձեռնութեանը:
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հետ համագործակցութիւնը գտնւում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեանի առանձնայատուկ ուշադրութեան կենտրոնում:
Քսաներորդ դարասկզբի ոճրագործութիւնը ճանաչելու և դատապարտելու գործընթացում, ՀՑԹԻ-ի գրադարանը վերջին մէկ տարում հազւագիւտ աղբիւրագիտական նշանակութեան գրականութեամբ է համալրւել է նաև Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ջանքերով:
Եզակի սկզբնաղբիւր հանդիսացող այդ գրականութիւնը բերւել է տարբեր երկրներից և ներկայացնում է ոչ միայն համայն հայութեան, այլև քաղաքակիրթ աշխարհի բողոքի ձայնն ընդդէմ մարդկութեան դէմ իրականացւած ոճրագործութեան: Թերևս այդ նմուշների շարքում պէտք է առանձնացնել ամերիկացի միսիոներ Ալիս Քիփ Քլարկի ‹‹Նամակներ Կիլիկիայից›› աշխատութիւնը, որը եզակի սկզբնաղբիւր է 1920թ. Հաճնի կոտորածների վերաբերեալ: Թանգարանային և ցուցադրութեան միաւորների` գրքերի, նամակների, նկարների և այլ նմուշների ձեռք բերման համար ընկերութիւնը յատկացրել է 9 միլիոն դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցութեամբ ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրւել է ոչ միայն թանգարանային, այլև ցուցադրական արժղքաւոր շուրջ 200 նմուշով:
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը թանգարանային միաւորներով համալրելու անձնական նախաձեռնութեամբ է հանդէս եկել Ռալֆ Եիրիկեանը: ‹‹Կիլիկեան›› մատենաշարի ստեղծման գաղափարն այդ նախաձեռնութեան արդիւնքն է: Արդէն լոյս է տեսել Ֆերիման Դաքետի ‹‹Երիտթուրքերն իշխանութեան գլուխ և Հոլոքոստը Ադանայում›› հազւագիւտ մենագրութիւնը, որի առաջին հրատարակութիւնը լոյս է տեսել Լոնդոնում (1913թ.):
‹‹Այն ազգը, որը չի յիշում իր պատմութիւնը` արդէն իսկ վտանգում է իր հետագայ գոյութեան իրաւունքը: Յիշել` նշանակում է ապրել կերտելով, հպարտ գոյութեան իրաւունքը վաստակելով և անարդարութիւնը մերժելով: Ես մէկն եմ Ադանայի շառաւիղներից, ում կեանքի նպատակներից մէկն էլ մեր ինքնութիւնը սիրելու և այդ սէրը գործով ապացուցելու առաքելութիւնն է››, – ընդգծում է թանգարան-ինստիտուտի ՙԿիլիկեան՚ մատենաշարի ստեղծմանն աջակցած Ռալֆ Եիրիկեանը:‹‹Մենք պարտաւորութիւն ունենք մեր նախնիների, ինքներս մեր և մեր երեխաների հանդէպ` շարունակել մնալ մեր երկրում և զարգացնել այն››, – աւելացրեց Եիրիկեանը:
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին աջակցելու նպատակով իրականացւած նւիրատւութեան համար Ռալֆ Եիրիկեանն արժանացաւ շնորհակալագրի, որն, ի դէպ, տպագրւել է անմեղ նահատակների յիշատակին խոնարհած, ԱպրիլՔսանչորսեան ծաղիկների թերթերից պատրաստւած յատուկ թղթի վրայ: Յիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի Անմար կրակի շուրջ դրւած ծաղիկները նորից ‹‹կեանք են առել›› Արևորդի էկօ-ակումբների սաների ջանքերով: Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը վերամշակւած այդ թուղթը նախատեսել է շնորհակալագրերի և յուշաթերթիկների համար:
Յիշեցնենք, որ այդ նախաձեռնութեան ակունքներում դարձեալ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր` բնապահպանական նախաձեռնութիւններում գործընկեր հանդսացող ‹‹Վայրի բնութեան պահպանութեան մշակութային հիմնադամի›› հետ: Համատեղ նախաձեռնութիւններից տեղին է յիշել նաև Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի ՙՅիշողութեան Պուրակի՚ յարակից տարածքում իրականացւած ծառատունկը` Արևմտեան Հայաստանից բերւած ծառերով:
Մեծ Եղեռնի հարիւրամեայ տարելիցի կապակցութեամբ անցկացւող միջոցառումների կազմակերպման ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցութիւնը թանգարան-ինստիտուտին շարունակական է լինելու:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment