Դաւութօղլուն խնդրել է Քլինթոնին՝
կանխել ԱՄՆ կոնգրէսում հայկական
բանաձեւի ընդունումը
Դեկտեմբեր 18, 2010 08:02
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութեան հարցով առաջիկայ 48 ժամւայ ընթացքում քւէարկութեան անցկացման մասին տեղեկութիւնը իրարանցում է առաջացրել Թուրքիայի ԱԳՆ-ում։
Թուրքական կողմից յիշեալ նախաձեռնութեանը առաջինը արձագանքել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ կոչ անելով ամերիկեան հասարակութեանը ողջախոհութիւն ցուցաբերել։
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, աւելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն հեռախոսազրոյց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով, որ Քլինթոնը նախաձեռնութիւն ցուցաբերի՝ կանխելու համար հայկական բանաձեւը։
Քլինթոնը նշել է, որ այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխւել եւ վստահեցրել, որ ամէն ինչ կարւի նախագիծը արգելափակելու համար։
Նշենք, որ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խօսնակ Նանսի Փելոսին փորձում է մինչ իր լիազօրութիւնների աւարտը (2011-ի Յունւարի 3) Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող թիւ 252 բանաձեւը ընգրկել օրակարգ՝ քւէարկութեան համար։
Ինչպէս արդէն յայտնել է NEWS.am-ը, այս տարւայ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը 23 «կողմ», 22 «դէմ» ձայներով ընդունել էր Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձեւը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment