Հայոց Ցեղասպանութեան բանաձևը
կընդգրկւի Կոնգրէսի լիագումար
նիստի օրակարգում
21:13 • 17.12.10
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նանսի Փելոսին Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձը պատրաստւում է դեկտեմբերի 18-ին ընդգրկել Կոնգրէսի լիագումար նիստի օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Doğan գործակալութիւնը՝ վկայակոչելով վաշինգտոնեան սեփական աղբիւրները։
Ընդամէնը մի քանի օր առաջ Ամերիկայի Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախմբի արևմտեան և արևելեան շրջանների նախագահներ Աիդա Դեյմեջեանը և Ստեփան Մեսրոպեանը նամակ էին ուղղել ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նանսի Փելոսիին՝ նրան կոչ անելով նոր գումարման Կոնգրէսի նստաշրջանի օրակարգում ներառել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ թիւ 252 բանաձևը։
Բացի այդ, Փելոսիին ուղղւած նման կոչով հանդէս էին եկել ամերիկեան շօու բիզնեսի հայազգի այնպիսի յայտնի դէմքեր, ինչպիսիք են, օրինակ Սերժ Թանկեանն ու Քիմ Քարդաշեանը։
Յիշեցնենք, որ մէկ ամիս առաջ Միացեալ Նահագներում տեղի ունեցած Կոնգրէսի միջանկեալ ընտրութիւնների ժամանակ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում տեղերի մեծամասնութիւնը զիջեցին հանրապետականներին։ Այս փաստը մեծ խանդավառութիւն էր առաջ բերել Անկարաեում յատկապէս Հայոց Ցեղասպանութեան բանաձևը հետագայում կասեցնելու հարցում։
«Թուրքիան ազատւեց Հայոց Ցեղասպանութեան բանաձևին աջակցող Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նանսի Փելոսիից և Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանից, որոնք իր գլխին պատուհաս էին դարձել»,– գրել էր թուրքական Vatan օարթերթը՝ միևնոյն ժամանակ մտավախութիւն յայտնելով, որ հնարաւոր է նախքան իր պաշտօնին հրաժեշտ տալը Փելսոին, այնուամենայնիւ, օրակարգ բերի Հայոց Ցեղասպանութեան բանաձևը։
«Հայերի համար առաջին մեծ կորուստը Ներկայացուցիչների պալատի խօսնակ, հայամէտ Նանսի Փելոսին է, ով մերժել էր հանդիպել ԱՄՆ ժամանած թուրք խորհրդարանականների հետ: Սպասւում է, որ Յունւարին այդ պաշտօնում նրան կփոխարինի հանրապետական Ջոն Բոհները, ով 2007թ. «դէմ» էր քւէարկել Ցեղասպանութեան բանաձին: Սակայն մինչև յունւար Փելոսին շարունակելու է պաշտօնավարել, և չի բացառւում, որ բանաձևն այդ ընթացքում դարձեալ մտնի Կոնգրէսի օրակարգ»,- գրել էր թուրքական պարբերականը։
Յիշեցնենք, որ այս տարւայ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը 23 «կողմ», 22 «դէմ» ձայներով ընդունեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձևը։ Այս որոշումից յետոյ ճգնաժամ առաջացաւ թուրք–ամերիկեան յարաբերութիւններում, և Անկարան, ի նշան բողոքի, Վաշինգտոնից յետ կանչեց իր դեսպանին։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment