Ձերբակալւել է Անթալիայի փոխնահանգապետը


16:06 • 17.12.10
Թուրքիայում ձերբակալւել է Անթալիայի փոխնահանգապետ Ալի Եներ Էլչինը։ Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ Անթալիայի փոխնահանգապետի ձերբակալութիւնը կապւած է Կեսարիայի շաքարի գործարանի առնչութեամբ իրականացւող հետաքննութեան հետ։
Ալի Եներ Էլչինը ժամանակին զբաղեցրել է Կեսարիայի փոխնահանգապետի պաշտօնը և կապեր ունի Կեսարիայի շաքարի գործարանի տնօրէն Վեդաթ Ալի Օզըշըքի հետ, որն այժմ գտնւում է կալանքի տակ։


Tert.am

0 Պատգամ: