Երեւանի քաղաքապետ ընտրւեց
Կարէն Կարապետեանը
«Ակնյայտ էր, որ Կարէն Կարապետեանի թեկնածութեան քւէարկութիւնը Երեւանի Աւագանու նիստում կրելու է զուտ ձեւական բնոյթ»
Դեկտեմբեր 17, 2010 13:23
Քիչ առաջ Երեւանի Աւագանու նիստում նոր քաղաքապետ է ընտրւել «Հայռուսգազարդ» ընկերութեան ղեկավար Կարէն Կարապետեանը: Նրա թեկնածութեանը կողմ են քւէարկել 50, դէմ՝ 1 մարդ:
Երէկ՝ դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյեան ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել էր, որ Երեւանի քաղաքապետի պաշտօնում կուսակցութիւնն առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերութեան նախագահ Կարէն Կարապետեանի թեկնածութիւնը:
Մինչ այդ նշւում էր, որ ՀՀԿ-ում այդ պաշտօնի համար քննարկւում է երկու թեկնածութիւն. Կարէն Կարապետեանի եւ Երեւանի քաղաքապետի պաշտօնակատար Տարօն Մարգարեանի: Դեռ 3 օր առաջ NEWS.am-ը յայտնել էր, որ ամենայն հաւանականութեամբ, Երեւանի յաջորդ քաղաքապետը հէնց Կարէն Կարապետեանն է լինելու:
Հաշւի առնելով, որ Երեւանի աւագանում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնութիւն՝ 35 մանդատ, ապա ակնյայտ էր, որ Կարէն Կարապետեանի թեկնածութեան քւէարկութիւնը Երեւանի Աւագանու նիստում կրելու է զուտ ձեւական բնոյթ:
Այդուհանդերձ, քաղաքապետի ընտրութիւններն առանց զաւեշտի չեն անցել: Բանն այն է, որ ըստ ընտրակարգի, կողմ քւէարկողները քւէաթերթիկի վրայ նշում են անում «դէմ» գրառման վրայ, իսկ դէմ քւէարկելու դէպքում՝ «կողմ» գրառման վրայ: Քւէարկութեան ընթացքում եղել է այդպիսի մեկ քւէաթերթիկ, եւ ընտրութիւններից յետոյ բաւական երկար ժամանակ Երեւանի աւագանու անդամները քննարկում էին՝ միգուցէ քւէարկողներից մէկը կողմ քւէարկելիս շփոթւել է եւ նշում արել հէնց «կողմ» գրառման վրայ: Բանը հասել է այնտեղ, որ աւագանու անդամներին առաջարկել են, որ «դէմ քւէարկողն» արձագանքի եւ տեղեակ պահի, թէ ինչպէս է քւէարկել: Բնականաբար որեւէ մէկը չի համարձակւել արձագանքել, եւ աւագանին որոշել է այդ մէկ քւէաթերթիկը գրանցել որպէս Կարէն Կարապետեանի դէմ քւէարկւած:
Յիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի պաշտօնից իր դիմումի համաձայն ազատւել էր Գագիկ Բեգլարեանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արմէն Կանդայանին ծեծի ենթարկելուց յետոյ:
Ստորեւ ներկայացնում ենք Կարէն Կարապետեանի կենսագրութիւնը.

Ծնւել է 1963թ. օգոստոսի 14-ին:
1970-1980 թթ. սովորել եւ աւարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անւան միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել եւ գերազանցութեան դիպլոմով աւարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշւողական կենտրոնում, գիտութեան եւ մշակոյթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասաւանդել է ԵՊՀ-ում:
1996-1998թթ. աշխատել է «Հայէներգօ» ՊՁ-ում` որպէս գլխաւոր տնօրէնի տեղակալ:
1998-2001թթ՝ «Հայէներգօ» ՓԲԸ-ում՝ որպէս գլխաւոր տնօրէն:2001թ. նշանակւել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:
2001թ.-ից` «Հայ Ռուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչութեան Նախագահ-Գլխաւոր տնօրէն:
1989 թ. շնորհւել է տնտեսագիտութեան թեկնածուի կոչում, ունի 17 գիտական աշխատանք:
2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրւել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2008թ.-ին ընտրւել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրւել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
2010թ.-ին շնորհւել է տնտեսագիտութեան դոկտորի գիտական աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք երեխայ:
Ամուսնացած է, ունի երեք երեխայ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment