Ադրբեջանական վանդալիզմի հերթական

ապացոյցները



Կառոյցը կոչ է անում բոլոր կանադացիներին պահանջել, որ ԵՈՒՆԵՍԿՕ-ն պաշտօնապէս ճանաչի Ադրբեջանի պատասխանատւութիւնը` մշակոյթի յուշարձանների ոչնչացման համար



Դեկտեմբեր 17, 2010 02:05
Գիտութեան զարգացման խրախուսման ամերիկեան ասոցիացիան հրապարակել է «Բարձր որակի արբանեակային պատկերներն ու Ադրբեջանի Նախիջեւանում մշակութային արժէքների ոչնչացումը» ուսումնասիրութեան արդիւնքները: Զեկոյցը մէկ անգամ եւս ապացուցում է, որ Ջուղայի խաչքարերը ոչնչացւել են, հաղորդում է Տորոնտոյի Հայ Ազգային Կոմիտէի գրասենեակը: Զեկոյցը տեղադրւած է հետեւեալ հասցէով.
http://shr.aaas.org/geotech/azerbaijan/Azerbaijan_Report.pdf
Խաչքարերի ոչնչացման հնգամեայ տարելիցի կապակցութեամբ ելոյթ ունենալով Համայնքների պալատում` Կանադայի Հայ Համայնքի բարեկամ, պատգամաւոր Մարտա Հոլ Ֆինդլին Ադրբեջանի Ջուղա քաղաքում հայկական խաչքարերի ոչնչացումը որակել է պատմութեանն ու մշակոյթին հասցրած զգալի վնաս, Տորոնտոյից հաղորդում է Հայ Ազգային Կոմիտէն:
Կառոյցը կոչ է անում բոլոր կանադացիներին պահանջել, որ ԵՈՒՆԵՍԿՕ-ն պաշտօնապէս ճանաչի Ադրբեջանի պատասխանատւութիւնը` մշակոյթի յուշարձանների ոչնչացման համար:
«Միջազգային հանրութիւնը պէտք է դատապարտի Ադրբեջանի կառավարութեան գործողութիւնները, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ ուղղւած ագրէսիան, որը վտանգում է տարածաշրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը: Բոլոր կառավարութիւնները պէտք է դատապարտեն կովկասեան տարածաշրջանում Ադրբեջանի դրսեւորած կրօնական անհանդուրժողականութիւնն ու ագրէսիան», - յայտարարել է Տորոնտոյի Հայ Ազգային Կոմիտէի նախագահը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: