‹‹Արցախի աշնանային գոյները››.
Ցուցահանդէս Երևանում
Դեկտեմբեր 18, 2010թ. 15:30
<<Արցախի աշնանային գոյները>> խորագիրը կրող ցուցահանդէսը Երևանում ՀՀ նկարիչների միությիւնում կբացւի շաբաթ օրը, դեկտեմբերի 18-ին, ժամը 14-ին և կգործի մինչև դեկտեմբերի 30-ը:
Ցուցահանդէսը արդիւնք է Մարտակերտի և Շահումեանի (Քարվաճառ) վարչական շրջաններում <<Լոռվա ձոր>> հայրենակցական միութեան և <<Փիւնիկ>> հիմնադրամի կազմակերպած նկարչական փառատօնի:
Նկատենք, որ <<ՙԱրցախի աշնանային գոյները>> խորագրով ցուցահանդէսը երևանեան ցուցադրութիւնից առաջ հանգրւանել է Ստեփանակերտում, ներկայացւել արւեստասէրների և հանրութեան դատին:
Ընդհանրապէս նկարչական փառատօները շատ կարևոր են արւեստագէտների համար: Դրանք հնարաւորութիւն են ստեղծում շփւել բնութեան, շրջապատող իրականութեան հետ և այդ բոլորը արւեստի լեզւով տեղափոխել կտաւի կամ ստւարաթղթի վրայ:
Այս ամէնի մասին յիշեցինք, երբ 2009 թւականին նշւում էր մեծն Յովհաննէս Թումանեանի ծննդեան 140-ամեակը և գիտէինք, որ 58 տարի առաջ Լոռվա Դսեղ գիւղում իր գործընկերների հետ նկարչական փառատօն է կազմակերպել վրձնի մեծ վարպետ Մարտիրոս Սարեանը և Լոռվա ձորում ստեղծել 12 աշխատանք, որոնք արժանացել են ժամանակի ամենամեծ գնահատանքին:
Այս ամէնը հաշւի առնելով մտայղացւեց կազմակերպել «Լոռվա ձորում» խորագիրը կրող նկարչական փառատօն մեծ բանաստեղծի ծննդավայրում և շրջակայ բնակավայրերում, իսկ այնուհետև ամենայն Հայոց բանաստեղծին նւիրւած ցուցահանդէս Երևանում՝ ՀՀ նկարիչների միութիւնում:
Հէնց այդ ժամանակ էլ որոշւեց աւանդական դարձնել այն և բնականաբար, այս տարի էլ կազմակերպւեց «Լոռւվա ձորում» խորագիրը կրող փառատօնը, որին յաջորդեց ցուցահանդէսը Երևանում» Հայաստանի նկարիչների միութիւնում:
Փառատօնի անցկացման օրերին Լոռի` Ախթալա էր եկել <<Փիւնիկ>> հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսեանը: Նա առաջարկեց ընդարձակել փառատօնի սահմանները, որ այն ընդգրկի Հայաստանի բոլոր տարածաշրջանները, նաև Ջաւախքը և Արցախը: Կոնկրետ քայլը չուշացաւ և արդէն այս տարւայ հոկտեմբերին «Լոռվա ձոր» հայրենակցական միութեան և «Փիւնիկ» հիմնադրամի համատեղ նախաձեռնութեամբ կազմակերպւեց «Արցախի աշնանային գոյները» նկարչական փառատօնը Մարտակերտի և Շահումեանի (Քարվաճառի) շրջաններում: Արցախում փառատօնի աջակիցը դարձաւ «Բէյզ մետալզ» ընկերութիւնը:
Աւելի քան մէկ շաբաթ 10 նկարիչներ հիւրընկալւեցին Մարտակերտի գողտրիկ վայրերից մէկում` Դրմբոնում` Սարսանգի ջրամբարի ափին: Ինչ խօսք, նկարիչներին այստեղ և նաև Քարվաճառում պէտք է հետաքրքրէին հրաշալի բնութիւնը, պատմաճարտարապետական յուշարձանները, հոգևոր կենտրոնները (Գանձասար, Դադիվանք), բնակավայրերը: Եւ պատահական չէ, որ ներկայացւող ցուցահանդէսում իշխում են հէնց այդ երեք շերտերը: Փառատօնի մասնակից արւեստագէտները ասում էին, որ Թարթառի հովտի բնութիւնը` իր անդնդախոր ձորերով, անկրկնելի ժայռերով` անձեռակերտ գեղեցկութեամբ պատրաստի նկարներ են, պարզապէս պէտք է որսալ այն պատկերները, որոնք բնորոշ են և տիպական այս աշխարհի համար:
Երկրորդ շերտը պատմա–ճարտարապետական յուշարձաններն են, մեր հոգևոր կենտրոնները: Այստեղ ամէն մի նկարիչ փորձել է վրձնել իր Գանձասարը, Դադիվանքը, Ծար գիւղի և Նոր Վերիշենից ոչ հեռու գտնւող եկեղեցին, միւս յուշարձանները, փորձելով մարմնաւորել պատմականը, որը նկարիչները չեն պատկերացրել առանց շռայլ բնութեան և միջավայրի: Եւ երրորդ շերտը` բնակավայրերը` իրենց նկարագրով, դիմագծով, ներկայով, սպասումներով: Թերևս այս առումով ամենացայտունը Գագիկ Սարգսեանի «Քարվաճառն» է` որպէս պատմութեան ակնթարթի մարմնացում, նաև հաւատի և յոյսի դուռ:
Ընդհանրապէս խորհելու և մտորելու բազմաթիւ առիթներ կտան այս ցուցահանդէսում ներկայացւած նկարները, բայց երևի թէ ամենացայտունը երկու եռանկարներն են, որոնք հեղինակել են Սրապիոն Դանիէլեանը և Գագիկ Աւետիսեանը: Առաջինը կրում է «Թարթառի հովտում», իսկ երկրորդը` «Սարսանգի ափին» վերնագիրը և, բնականաբար, փորձում է իր մէջ ամփոփել հետաքրքիր զուգորդումներ:
«Թարթառի հովտում» եռանկարի կենտրոնում Քարվաճառ քաղաքն է, իսկ ձախ և աջ կողմերում` Դադիվանքը և պատմական Ծար բնակավայրը` ձուլւած իր բնաշխարհին:
Երկրորդում՝«Արցախ աշխարհ» եռանկարում կենտրոնականը Գանձասարն է` որին երկու կողմերից ամբողջացնում են Սարսանգի ջրամբարը և Դրմբոն գիւղը:
Հէնց երկու եռանկարների փիլիսոփայութեան մէջ են տեղաւորւում միւս բոլոր աշխատանքները` ամէն մէկը մի ծվեն` պոկւած արցախեան իրականութիւնից և միաժամանակ այդ իրականութիւնն ամբողջացնող: Իսկ մնացած մտորումներն էլ թողնենք արւեստասէրին, որը կփորձի ներկայացւող աշխատանքների միջոցով նորովի ճանաչել և հասկանալ Արցախ աշխարհը:

ՀՀ նկարիչների միութիւն, <<Լոռվա ձոր>> հայրենակցական միութիւն, <<Փիւնիկ>> հիմնադրամ
ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment