Ռուսաստանի իսլամական կոմիտէի
ղեկավարը Բաքւին Ղարաբաղում
պատերազմ սկսելու կոչ է անում
«Բաքուն պէտք է պատրաստւի այդ հակամարտութեանը, լուրջ պատրաստւի,
եւ հարցը լուծի մէկ հարւածով !!!...»
Դեկտեմբեր 06, 2010 10:56
Ղարաբաղի համար պատերազմն անխուսափելի է: Այդ մասին յայտարարել է Ռուսաստանի իսլամական կոմիտէի ղեկավար Հէյդար Ջեմալը՝ ադրբեջանական Day.az գործակալութեանը տւած հարցազրոյցում` մեկնաբանելով ԵԱՀԿ գագաթաժողովի արդիւնքները:
«Պատերազմը Հարաւային Կովկասում անխուսափելի է եւ միջնորդներն այլ խաղ չեն առաջարկում»,- յայտարարել է Ջեմալը:
Նրա խօսքով, ամերիկացիները չեն վարկաբեկում իրենց, այլ միայն ձեռքերն են շփում՝ պատերազմի ակնկալիքով: «Լռելեայն հետեւելով, նրանք միայն բոլորին համընդհանուր բախման փակուղի են մտցնում, իսկ Եւրոպան, որի համար նման սցենարը մահւան է հաւասար, ոչինչ չի կարող անել»,- կարծում է Ջեմալը:
«Բաքուն պէտք է պատրաստւի այդ հակամարտութեանը, լուրջ պատրաստւի, եւ հարցը լուծի մէկ հարւածով՝ դրա մէջ դնելով ազգի ողջ ապագան: Համոզւած եմ, որ միջազգային հանրութիւնը չի միջամտի: Մեր խնդիրն այն է, որ ամէն ինչ արւի վիրաբուժական ճշգրտութեամբ եւ արագ, որ հակամարտութիւնը մառազմի չվերածւի: Այդ հարցը պէտք է լուծել այնպէս, որ աշխարհին փաստի առաջ կանգնեցնենք»,- ասել է Հէյդար Ջեմալը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment