Hurriyet Daily News:
Մեսրոպ Երկրորդ պատրիարքը`
կեանքի եւ մահւան միջեւ
Կասկածելի հիւանդութիւն, հիւանդագին գործընթաց
«2007-ին Հայ համայնքի հիմնախնդիրները մեղմելու համար Մեսրոպ Երկրորդը երկրի ծանր քաղաքական իրավիճակում Յայտարարութիւններ էր անում: Սակայն նրան սկսեցին այն աստիճան սպառնալ, որ նա նոյնիսկ հրաժարական տալու որոշում կայացրեց, սակայն եկեղեցու օրէնքներն այդ հնարաւորութիւն չեն տալիս»
Դեկտեմբեր 05, 2010 02:01 NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Վերջիխան Զիֆլիօղլուի յօդւածը, որը հրապարակւել է թրքական Hurriyet Daily News and Economic Review պարբերականում:
Ստամբուլի Հայ համայնքը նոր պատրիարքի ե քւէատուփի փնտրտուքի միջեւ մոռացել է դեռեւս ողջ Մեսրոպ Երկրորդ պատրիարքի առողջութեան մասին:
Պատրիարքարանի փակ դռների ետեւում Մեսրոպ Երկրորդը ծեր մօր հսկայական օգնութեամբ փորձում է պայքարել մահւան դէմ: Կեանքի եւ մահւան միջեւ սահմանը նրա համար աննշմարելի է:
Քանի որ մահւան սպառնալիքը մեծ է Հայ համայնքը քւէատուփ է փնտրում համայնքից դուրս: Ներսում հոգեւոր առաջնորդներն աւելի շատ քաոս են առաջացնում, քան վերահսկում են իրավիճակը: Հայ համայնքը մաս-մաս է լինում, քանի որ իւրաքանչիւրն իր թեկնածուին է ուզում տեսնել Մեսրոպ Երկրորդի տեղում:
Հոգեւոր առաջնորդների եւ համայնքի եսապաշտութիւնը տեղափոխւել է դատարան: Պատրիարքարանի պատմութեան մէջ առաջին անգամ թրքական պետութիւնը դրդւած է միջամտել ընտրութիւնների գործընթացին:
Կասկածելի հիւանդութիւն, հիւանդագին գործընթաց:
2007-ին Հայ համայնքի հիմնախնդիրները մեղմելու համար Մեսրոպ Երկրորդը երկրի ծանր քաղաքական իրավիճակում Յայտարարութիւններ էր անում: Սակայն նրան սկսեցին այն աստիճան սպառնալ, որ նա նոյնիսկ հրաժարական տալու որոշում կայացրեց, սակայն եկեղեցու օրէնքներն այդ հնարաւորութիւն չեն տալիս: Մեսրոպ Երկրորդը մնաց ճակատագրի քմահաճոյքին: Այդ զարգացումները քիչ էին, Հրանտ Դինքի սպանութիւնը մեծ հարւած եղաւ համայնքին: Երբ բոլորը խօսում էին այդ մասին, Մեսրոպ Երկրորդը հիւանդացաւ: Ոչ ոք չէր ուզում հաւատալ, քանի որ նա երիտասարդ եւ առողջ մարդ էր: Սակայն պատրիարքարանը հաստատեց, որ Մեսրոպ Երկրորդ հիւանդ է անբուժելի դեմենցիայով, նոյնն է ինչ թուլամտութիւն, կամ Ալցհեյմերի (Ալզայմեր) հիւանդութիւն: Ոմանք կասկածելի համարեցին այդպիսի ախտորոշումը: Հոգեւոր խորհուրդն անհանգստացած էր ընտրութիւններով, իսկ Գործադիր կոմիտէն չպաշտպանեց Մեսրոպ Երկրորդին: Ոչ ոք չէր խօսում, բոլորը նախընտրում էին լռել: Կրքօտ, ուժեղ, խելացի մարդ եւ, յանկարծ, ծերունական թուլամտութիւն, կամ պայքար մահւան հետ…
Ոչ ոք հարցականի տակ դա չէր դնում: Անկասկած, Թուրքիայի հայերի Պատրիարքարանը եւ Սամբուլի Հայ համայնքը հիւանդագին գործընթացի միջով են անցնում: Սակայն, հնարաւոր է, որ այս պատմութիւնն ապագայում իրական պատասխաններ տայ այսօրւայ հարցերին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment