ՀԷՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ`
ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ
Խորհրդային պաշտօնական վարկածն այն էր, որ Սումգայիթի ողբերգութիւնը կազմակերպել են մի խումբ «յանցաւոր տարրեր»:
Արդարադատութիւնն այդպէս էլ չի պարզել, թէ իրականում ո՞վ կամ ովքե՞ր էին կանգնած յանցագործների թիկունքում:
Անկախութիւնից ի վեր Ադրբեջանը պնդում է, որ իշխանութիւնները որեւէ կապ չեն ունեցել յանցագործութեան հետ: Ամէն ինչ, իբր, ծաւալւել է անսպասելի: Ադրբեջանական քարոզչութիւնը չի խորշում անգամ ակնարկել, որ Սումգայիթը «կազմակերպել են հայերը, որպէսզի դրանով ճնշում գործադրեն Մոսկւայի վրայ եւ համոզեն, որ հայերն Ադրբեջանում ենթարկւում են ֆիզիկական բռնութիւնների»:

Մէկ այլ վարկածի համաձայն, Սումգայիթում իրավիճակը սրւել է այն բանից յետոյ, երբ այնտեղ են հասել «Հայաստանից փախստական ադրբեջանցիները եւ պատմել իրենց նկատմամբ գործադրւած գազանութիւնների մասին»:
Որոշակի շրջանակներ էլ ենթադրում են, որ ողբերգութիւնը կազմակերպւել է Մոսկւայից` ՊԱԿ- ի միջոցով: Վարկածներն, այսպիսով, շատ են, բայց ճշմարտութիւնն, այնուամենայնիւ, մնում է չբացայայտւած:
Մի բան, այդուհանդերձ, ակնյայտ է. Սումգայիթի ողբերգութիւնը կազմակերպւել է: Ո՞ւմ կողմից:
Ճշմարտութիւնը բացայայտելու համար հարկ կը լինի լուրջ ուսումնասիրութիւններ անել: Բայց դա, կարծես, հեռաւոր ապագայի խնդիր է, որովհետեւ ներկայում հազիւ թէ հնարաւոր է բացել խորհրդային ՊԱԿ-ի, առաւել եւս` Ադրբեջանի կուսակցական, պետական եւ իրաւապահ մարմինների պահոցները:
Եւ սակայն, միշտ չէ, որ փաստաթղթերը կարող են աւելին ասել, քան ժամանակակիցների նկատառումները:

Այս տեսակէտից բաւական հետաքրքրական ակնարկներ կան յայտնի քաղաքագէտ Զարդուշտ Ալիզադէի «Երկրորդ հանրապետութեան վախճանը» («Конец второй республики») գրքում:
Հեղինակը, մասնաւորապէս, մէջբերում է Ադր. Կոմունիստ Կուսակցութեան Բաքւի քաղկոմի առաջին քարտուղար Ֆուադ Մուսաեւին, ում խօսքով` 1988 թ. փետրւարին ինքը եւ Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Ջահանգիր Մուսլիմզադէն արձակուրդն անցկացնում էին Հիւսիսային Կովկասի առողջարաններից մէկում: Մուսաեւի վկայութեամբ, փետրւարի 19-ին Բաքւից իրենց զանգահարում եւ պատւիրում են արձակուրդն ընդհատել եւ վերադառնալ, քանի որ «իրավիճակը սրւած է»:
Մուսաեւը ենթարկւում է, իսկ Մուսլիմզադէն չի ընդհատում արձակուրդը՝ ասելով, որ իր «քաղաքի համար հանգիստ է»:
Վերադառնալով Բաքու, Մուսաեւը նոյն երեկոյեան խորհրդակցութիւն է հրաւիրում, լսում ենթականերին եւ պարզում, որ մերձմայրաքաղաքային Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղար Զոհրաբ Մամէդովը, Զարդուշտ Ալիզադէի ներկայացմամբ` «հայաստանցի քուրդ», կազմակերպում եւ աւտոբուսներով Բաքւի ուսանողական եւ բանւորական հանրակացարաններ է բերում «Հայաստանից փախստական ադրբեջանցիներին, որոնք էլ պատմում են իրենց կրած զրկանքների եւ նւաստացումների մասին»:

Մուսաեւը կարգադրում է «փակել Ապշերոնից Բաքու եկող բոլոր ճանապարհները»: Յաջորդ օրը, ըստ Մուսաեւի, երբ «փախստականներ» տեղափոխող աւտոբուսները հանդիպում են պետաւտոտեսչութեան արգելափակոցներին եւ չեն կարողանում մուտք գործել Բաքու, «փոխում են ուղղութիւնը եւ շարժւում Սումգայիթ»:
Զարդուշտ Ալիզադէն այնուհետեւ պատմում է, որ Սումգայիթում կազմակերպւած «հանրահաւաքի» ժամանակ «մահ հայերին» կոչ է հնչեցրել քաղաքային դպրոցներից մէկի տնօրէն, բանաստեղծի համարում ունեցող Խըդըր Ալոեւը` «բանաստեղծական» կեղծանունը` Ալովլը: Ալիզադէն դարձեալ մանրամասնում է, որ Ալովլըն նոյնպէս «հայաստանցի քուրդ» է:
Այս, թւում է, կատարեալ անիմաստ շարադրանքի մէջ Ալիզադէն մի անսպասելի միջարկութիւն է անում: Նրա հաւաստմամբ, Ադրբեջանի նախագահի կարգավիճակով առաջին անգամ Սումգայիթ այցելելով` Հէյդար Ալիէւն անսպասելի դիմում է իրեն մեծարող ամբոխին եւ հարցնում. «Իսկ ո՞ւր է մեր Խըդըրը»:

Խըդըրն, իհարկէ, այնտեղ էր, եւ նրանք ջերմօրէն ողջագուրւում են: Ալիզադէն նաեւ աւելացնում է, որ 2000 թւականի ընտրութիւններով Հէյդար Ալիէւը «խորհրդարան է տանում Խըդըր Ալովլուն»:
Հէյդար Ալիէւը Մոսկւայում պաշտօնազրկւել է 1987-ի աշնանը: Նրա համար դա ծանր հարւած էր: Գրեթէ բոլոր յուշագիրները, այդ թւում` Ալիէւի դուստրը, վկայում են, որ պաշտօնանկութեան պատճառը Միխայիլ Գորբաչովի անձնական հակակրանքն էր: Ալիէւի դուստրը նոյնիսկ կասկածում է, որ հօր յանկարծական հիւանդութիւնը ինչ-որ խարդաւանքի արդիւնք է եղել: Ամէն դէպքում, խորհրդային համակարգի չափանիշներով «դեռեւս գտնւելով ուժերի ծաղկման տարիքում», Ալիէւը զրկւել էր պաշտօնից եւ բոլոր հիմքերն ունէր ատելու Գորբաչովին:
1988-ի փետրւարին, իհարկէ, Ալիէւը Մոսկւայում որեւէ իշխանութիւն չունէր: Բայց դա չի նշանակում, թէ խզւած էին նաեւ բոլոր տեսակի կապերը: Մանաւանդ` ՊԱԿ-ի հետ: Չէ՞ որ նա ՊԱԿ-ի գեներալ էր եւ, ամենայն հաւանականութեամբ, այնտեղ բազմաթիւ կապեր ունէր: Փաստ է նաեւ, որ Մոսկւա տեղափոխւելուց յետոյ էլ Ալիէւը վերահսկում էր Ադրբեջանի կուսակցական եւ պետական վերնախաւի շատ ներկայացուցիչների: Մի քանի ակնյայտ իրողութիւն արժէ նկատել: Այսպէս` արդէն նախագահի պաշտօնում Ալիէւը արտաքին գործերի նախարարի պաշտօնը վստահել է Հասան Հասանովին, որը 1988-ին Ադրբեջանի կենտկոմի քարտուղարներից մէկն էր, իսկ նոյն կենտկոմականներից Ռամիզ Մեհթիեւն առ այսօր էլ գլխաւորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, Զիադ Սամեդզադէն` խորհրդարանի մշտական յանձնաժողովներից մէկը: Այնպէս որ, Հէյդար Ալիէւի համար ամենեւին էլ դժւար չէր Ադրբեջանում որեւէ պահի այնպիսի ցնցում առաջացնել, որ Միխայիլ Գորբաչովը պարզապէս «գլուխը կորցնի»:
Չպէտք է բացառել, որ այդ հարցում նրան կարող էր աջակցել քաղբիւրոյի «հին գվարդիան», ում եւս պէտք էր «մի թեթեւ արիւն», որպէսզի «վերակառուցման ճարտարապետն» սթափւէր:
Պէտք է, հաւանաբար, ընդունել նաեւ, որ 1987-ի տարեվերջին եւ 88-ի Յունւար- Փետրւար ամիսներին Հայաստանից իրօք Բաքու են հասել որոշ թւով ադրբեջանցիներ: Նրանք, իհարկէ, փախստականներ չէին: Այդ մարդիկ կատարել են ինչ-որ մէկի յանձնարարութիւնը: Այս իմաստով պատահական չէ, որ Զարդուշտ Ալիզադէն յատուկ շեշտում է ե՛ւ Զոհրաբ Մամեդովի, ե՛ւ Խըդըր Ալոեւի «հայաստանցի քուրդ» լինելը: Ադրբեջանում ձեւաւորւած տեսակէտ կայ, այն բազմիցս հնչեցւել է, որ Հէյդար Ալիէւի ստեղծած կլանի առանցքային դերակատարները ծագումով Նախիջեւանից են կամ Հայաստանից: Թւում է` միեւնոյն համատեքստում ընդգծելով երկու սադրիչների «հայաստանցի քուրդ» լինելու հանգամանքը, իսկ Խըդըր Ալոեւի դէպքում նրա եւ Հէյդար Ալիէւի միջեւ ակնյայտ կապ ակնարկելով` քաղաքագէտ Զարդուշտ Ալիզադէն եզրակացութիւնը թողնում է ընթերցողին:
Իհարկէ, այս ամէնը բաւարար չէ պնդելու համար, որ Սումգայիթի յանցագործների թիկունքում ուղղակիօրէն կանգնած է եղել Հէյդար Ալիէւը: Բայց քանի դեռ ճշմարտութիւնը մնում է փակի տակ, ամէն մի ակնարկ կարող է եզրակացութիւնների հիմք դառնալ: Մանաւանդ` ակնարկը գալիս է Ադրբեջանից:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍԵԱՆ,
Ստեփանակերտ
0 Պատգամ:
Post a Comment