Թրքական Պարբերականը Որոշ Անյայտ Մանրամասներ է Հրապարակել Հայ-Թրքական Համաձայնութեան Շուրջ
16:48 / 02.09.2009
Թուրքական Radikal թերթի լրագրող Մուրադ Եթքինը անդրադարձել է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ ձեռք բերւած արձանագրութիւնների չերեւացող կողմերին։
Նա ներկայացնում է արձանագրութիւնների յայտարարումից առաջ տեղի ունեցած իրադարձութիւններ։
Սիրիայում գտնւող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողքին նստած Թուրքիայի արրտգործնախարարութեան խորհրդական Ֆէրիդուն Սինիրօղլուի հեռախօսը զանգել է, երբ նրանք նստած են եղել ճաշի սեղանի շուրջ՝ Դամասկոսի լաւագոյն Nobel Palace-ի ռեստորանում։ Սինրիօղլուն հեռախօսով խօսելուց յետոյ Դավութօղլուի ականջին ինչ որ բան է ասել։
Դավութօղլուն նրան ասել է, որ չի լինի, թող անեն այնպէս ինչպէս իրենք են խօսել։ Այնուհետ Սինիրօղլուն հեռացել է հեռախօսով կրկին խօսել եւ հետ եկել ու նստել իր տեղը։ Որոշ ժամանակ անց կրկին Սինիրօղլուի հեռախօսը զանգել է: Նա կրկին խօսել է, ասել այո, եղաւ եւ անջատել հեռախօսը ու կրկին Դավութօղլուի ականջին ինչ որ բաներ ասել։
Դրանից յետոյ Դավութօղլուն ճաշի կէսից ոտքի է կանգնել եւ ասել, որ պէտք է գնան Թուրքիայի դեսպանատուն եւ ինքնաթիռում բացատրութիւններ կլինեն։ Սակայն լրագրողները դեռեւս օդանաւակայան չհասած Թուրքիայի արտգործնախարարութեան մամլոյ խօսնակ Բուրաք Օզուգերգինից տեղեկացան, որ Շւէցարիայի միջնորդութեամբ Թուրքիան եւ Հայաստանը դիւանագիտական յարաբերութիւններ ստեղծելու նպատակով եւ յարաբերութիւնների կարգաւորման համար արձանագրութիւններ են կազմել եւ վեց շաբաթ յետոյ այդ արձանագրութիւնները երկու երկրների խորհրդարանների հաւանութեանը պէտք է ներկայացւի։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գնացել է Դամասկոսում Թուրքիայի դեսպանատուն՝ Էրդողանից տեղեկութիւններ ստանալու համար։ Արդէն ինքնաթիռում յայտնի դարձաւ, որ համաձայնութիւնը պէտք է յայտարարւի Թուրքիայի ժամանակով 17.00-ին (Հայաստանի ժամանակով 19.00)։

Դավութօղլուն արդէն Բաղդադում հեռախօսով խօսում էր Շւէցարիայի արտգործնախարար Միշէլին Քալմռեյի հետ։ Վերջին պահին Հայաստանը պնդել է, որ արձանագրութեան մէջ մի բառ փոխւի եւ դրա պատճառով արձանագրութեան մասին յայտարարութիւնը ուշացել է։
Բացի այդ, յայտնի է, որ օգոստոսի 31-ի երեկոեան յայտարարած արձանագրութիւնները աւելի վաղ էին պատրաստւել եւ նոյնիսկ պատրաստ է եղել մինչ այս տարւայ ապրիլի 22-ի յայտարարութիւնը։ Արձանագրութիւնների քննարկումների ընթացքը հեշտ չի անցել։

Անկարան Երեւանի հետ ամէն մի քայլը անելուց առաջ տեղեկացրել է Բաքւին։ Օգոստոսի 28-ին Էրդողանը զանգահարել է Բաքու, Իլհամ Ալիեւին տեղեկացրել իրավիճակը, եւ յաջորդ օրը արտգործնախարարութեան խորհրդական Սինիրօղլուն եւ նրա օգնական Ունալ Չեւիքոզը Բաքու են ուղարկւել մանրամասները յայտնելու համար։
Դավութօղլուն հետագայում յայտարարեց, որ Ադրբեջանին վնասող ոչ մի քայլ չեն անելու։ Արձանագրութիւններում ներառւած չէ առանց նախապայմանների արտայայտութիւնը, ինչը ենթադրում է, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լինել գործընթացի մի մասը։

Յիշենք, որ Էրդողանն էլ յայտարարեց, որ առանց խորհրդարանի հաստատման արձանագրութիւնները ուժի մէջ չեն մտնելու՝ դրանով Ղարաբաղի հարցը նկատի ունենալով։ Դավութօղլուն էլ երկու օր առաջ հեռախօսազրոյց ունենալով Քլինթոնի եւ երէկ էլ Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հետ, յայտնել է, որ արդէն քայլ է արւել, որը չի հաստատւի, եթէ Ղարաբաղի կարգաւորման գործընթացը չարագանայ եւ կոչ է արել այդ հարցում համոզել Հայաստանին։
Սակայն գործընթացի վեց շաբաթից վերջանալը նոյնպես գաղտնի անակընկալ է։ Յայտարարութիւնը օգոստոսի 31-ին յայտնելը եւ վեց շաբաթ տեւողութիւնը կայացւել է լուրջ քննարկումներից յետոյ։ Հայերը ցանկանում էին, որ գործընթացը վերջանայ հոկտեմբերի 5-ին, իսկ Անկարան հասկացաւ, որ Հայաստանը դրանով կը փորձի ճնշել Ադրբեջանին, հոկտեմբերի 7-9 Մոլդովայի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ Սարգսեան-Ալիէւ հանդիպման ժամանակ։

Թուրքիան դա թոյլ չտալու համար պահանջեց, որ գործընթացը սկսւի ԱՊՀ համաժողովի աւարտից յետոյ։
Գանք ընդունւած վեց շաբաթից յետոյ եկող հոկտեմբերի 13 ամսաթւին։ Դա Թուրքիայի համար ունի հոգեբանական պատճառ։ Այդ օրը 1921 թւականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի ստորագրման հետ է կապւած։
News.am
0 Պատգամ:
Post a Comment