CNNturk.– Հայաստանը մեր իմացած աղքատ երկիրը չէ
16:01 / 01.04.2010
Թուրքական CNNturk-ի գլխաւոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը իր հերթական հրապարակման մէջ անդրադարձել է օրեր առաջ Հայաստան կատարած այցելութեանը:

Կոնկրէտ տւեալ չկայ, թէ սահմանի բացումը ինչքան դրական ազդեցութիւն կունենայ Հայաստանի տնտեսութեան վրայ: Բայց չպէտք է մոռանալ, որ դրանից օգտւելու է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Թուրքիան: Հայաստանի համար կը բացւեն Միջին Արեւելքի եւ Եւրոպայի շուկաները: Կաւելանայ արտահանումը, եւ իհարկէ ներմուծումը աւելի էժան կը լինի: Սահմանների բացումը Թուրքիային եւս ձեռնատու է: ԱՄՆ-ից, Եւրոպայից Թուրքիա եկող զբօսաշրջիկների քանակը կաւելանայ: Թուրքիան կարող է աշխուժացնել Սեւ ծովի եւ Միջերկրական ծովի նաւահանգիստների աշխատանքը, աւելացնել առեւտրաշրջանառութիւնը: Վան-Կարս տարածաշրջանում առեւտուրը, տուրիզմը կաշխուժանայ: Թուրքական ապրանքերը աւելի էժան կմտնեն Հայաստան: Աւելի կարեւոր բան, Թուրքիան իր արտադրանքը աւելի էժան եւ աւելի հեշտութեամբ կը հասցնի Միջին Ասիայի շուկաները:
Ցեղասպանութիւնը մի այլ կարգի է արմատաւորւել Հայ հասարակութեան կեանքում: Հայ ուսանողներին հարցնում ենք. „Եթէ Թուրքիան ընդունի Ցեղասպանութիւնը, ինչ էք անելու, սկզբից հող էք պահանջելու, թէ փոխհատուցում“,-պարզապէս զարմացած նայում են եւ չգիտեն ինչ պատասխանել: Այդ խնդիր ակադեմիկոսները եւ մտաւորականները լրիւ այլ կերպ էին ընդունում»,-նշել է իր հրապարակման մէջ Մեհմեդ Ալի Բիրանդը:
Լուրեր Հայաստանից
*** Նկատի ունենալով, որ լուրը հաղորդել է թրքական աղբիւր, առաջարկւում է կարդալ նաեւ հետեւեալ յօդւածը, կապւած ապատեղեկատւութեան հետ՝
0 Պատգամ:
Post a Comment