Ադրբեջանի ԱԳՆ-ն խեղաթիւրել է Ղարաբաղեան հարցում Բելառուսի դիրքորոշումը
17:04 / 01.04.2010
Բելառուսի դիրքորոշումը Ղարաբաղեան հակամարտութեան հարցում յստակ է եւ բազմիցս հնչեցւել է երկրի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից:
Մինսկը հանդէս է գալիս հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման օգտին՝ միջազգային իրաւունքի սկզբունքների հիման վրայ, այդ մասին NEWS.am-ի թղթակցի յետոյ զրոյցում ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոն՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատւամիջոցների տարածած տեղեկատւութիւնը, թէ Ադրբեջանի եւ Բելառուսի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցութիւնների շրջանակներում, որ կայացել են նախօրէին Բաքւում, ընդգծւել է, թէ «տարածաշրջանում ամուր խաղաղութեան հասնելու միակ ուղին Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումն է Ադրբեջանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքի հիման վրայ»:
«Մեզ համար հաւասարապէս մօտ են երկու եղբայրական հանրապետութիւնները՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Եւ մենք հանդէս ենք գալիս հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման օգտին՝ դրա բոլոր կողմերի շահերի պահպանմամբ, քանի որ այն իրավիճակը, որ ձեւաւորւել է այժմ, նորմալ չէ»,- ընդգծել է դեսպանը:
Այսպիսով, ակնյայտ է դառնում, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ փորձում է ապակողմնորոշել հանրութեանը՝ խեղաթիւրելով այլ, ինքնիշխան երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան դիրքորոշումը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment