«Տեղեկատւական պատերազմում Ադրբեջանի զէնքը ապատեղակատւութեան տարածումն է»


Մարտ 29, 2010թ. 16:00
«Այսօր ժուռնալիստիկայում կարևորագոյն հարց է արագութիւնը. որքան արագ, այնքան լաւ:
Սակայն չենք նայում իրերի խորքը, չենք վերլուծում: Այդ արագութեան հետևից ընկած` շատ յաճախ հայ լրագրողներն առանց գիտակցելու հապշտապ արտատպում են Բաքւի տարածած տեղեկատւութիւնը, ինչն, իհարկէ, մեր շահերից չի բխում: Իսկ յետոյ ադրբեջանական լրատւամիջոցները նորից տարածում են այդ նոյն տեղեկատւութիւնը, այս անգամ արդէն յղում կատարելով հայկական լրատւամիջոցներին: Սա տեղեկատւական պատերազմի շատ տարածւած մեթոդ է, որը, սակայն, մեր լրագրողները յաճախ չեն գիտակցում»,-ԵՊՀ-ի ժուռալիստիակայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Մոսկւայում ԼՂՀ մշտական ներկայացուցչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի վարիչ, քաղաքագէտ Արսէն Մելիք-Շահնազարովը:
Տեղեկատւական պատերազմներն առկայ են անկախ մեր կամքից, և մեր հակառակորդ պետութիւնը գիտակցում է դա` վարելով ուղղորդւած տեղեկատւական պատերազմ մեր դէմ:
«Ռուսական թերթերից մէկը ամէն շաբաթ մի ամբողջ սիւնակ է նւիրւում ադրբեջանական նորութիւններին. սա շատ լաւ գովազդ է: Իսկ այդ թերթը բաւականին մեծ լսարան ունի»:
Տեղեկատւական պատերազմներում,սակայն, Ադրբեջանի գլխաւոր զէնքը ապատեղակատւութիւնն է. ապատեղեկատւութիւն հայերի մասին, ադրբեջանական բանակի թւերի ու հնարաւորութիւնների մասին, ինչը, բնականաբար, ազդում է հայ մարդու հոգեբանութեան և միջազգային հանրութեան կարծիքի ձևաւորման վրայ:
Ըստ Արսէն Մելիք-Շահնազարովի, սա լուրջ բիզնես է. այստեղ մեծ գումարներ են ներդրւում: «Հայ գործարարները հասկանում են, որ շատ լաւ է, օրինակ, մանկապարտէզ բացելը, կամ որևէ դպրոցի համակարգիչներ նւիրելը, սակայն շատ դժւար է նրանց համոզել ֆինանսաւորել թերթ, ինտերնետային կայքէջ կամ գիրք հրատարակել»:
Եւ այն փաստը, որ մենք տեղեկատւական պատերազմում մինչև օրս յաջողութիւնների չենք հասնում, հէնց դրա կարևորութեան մասին գիտակցութեան պակասից էր: Մեր պետութիւնը և լրատւամիջոցները չեն վարում ուղղորդւած տեղեկատւական քաղաքականութիւն:
Բայց սրանով հանդէրձ պրն. Մելիք-Շահնազարովը նկատում է, որ յատկապէս վերջին կէս տարւայ ընթացքում բաւականին բան է փոխւել.«Իրականացւում է հայկական քարոզչութիւն` տարբեր միջոցներով. սկսել են նկարահանւել ֆիլմեր, բացւել կայք-էջեր, ակտիւանում են դեսպանատները: Ոչ մի դէպքում չի կարելի անպատասխան թողնել մեր հասցէին հնչած վիրաւորանքները, կամ չպարզաբանւած թողնել հակահայկական քարոզչութիւնը, ակնյայտ սուտը»,-նշեց ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիւրը:
Ուսանողների այն հարցին, թէ ի՞նչ պէտք է անեն լրագրողները` տեղեկատւական պատերազմներում չպարտւելու համար, Մելիք-Շահնազարովը նախ և առաջ կարևորեց լրագրողի լաւ տեղեկացւած լինելը. «Լրագրողը պէտք է լաւ իմանայ այն թեման, որի մասին գրում է, պէտք է իմանայ, թէ որտեղ է խաբումպատրաստել, որպէսզի տարածաշրջանի մասին տեղեկատւութիւն փնտրելիս երևան հայկական աղբիւրները:

Թամարա Գրիգորեան
ArmAr.am

0 Պատգամ: