Թրքագտ.– Էրդողանը գեղեցիկ ձեւով փորձեց չոր դուրս գալ այս խաղից
15:29 / 31.03.2010
Թուրքիայի հայկական համայնքի «ղեկավար» Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պարզապէս գեղեցիկ PR քայլ էր։
Մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թրքագէտ Արտակ Շաքարեանը։ Վերջինս նշեց, որ այդ քայլը նպատակ ունէր Թուրքիայի միջից մաքրելու Թուրքիայի վարչապետի BBC –ին տւած հարցազրոյցի բացասական ազդեցութեան հետեւանքները։
«Թէ՛ Թուրքիայում, եւ թէ՛ միջազգային հանրութիւնը քննադատեցին էրդողանի այս յայտարարութիւնը, եւ Էրդողանը կարիք ունէր դրական իմիջի։ Եւ քանի որ Շիրինօղլուն Էրդողանի մօտ ընկերներից է, նրան հրաւիրեցին իբրեւ թէ սեփական խնդրանքով եւ ամբողջ աշխարհին փորձեցին ցոյց տալ, որ Անկարան երկխօսութեան մէջ է հայկական համայնքի հետ եւ իրենք խնդիրներ չունեն։ Շիրինօղլուն էլ իր վրայ վերցրեց Էրդողանի սխալը՝ նշելով, որ ինքն է սխալ տեղեկութիւններ տւել Թուրքիայում ապրող Հայ գաղթականների թւաքանակի վերաբերեալ»,-ասաց թրքագէտը՝ ընդգծելով, որ «Էրդողանը գեղեցիկ ձեւով փորձեց չոր դուրս գալ այս խաղից»։
Արտակ Շաքարեանը յաւելեց, որ Շիրինօղլուն հայկական համայնքի ղեկավարը չէ, եւ դեռեւս 1400-ական թւականներից ստամբուլահայ համայնքի առաջնորդը համարւում է Պատրիարքը։
«Նախքան Հրանտ Դինքի սպանութիւնը, նա ոչ պաշտօնապէս համարւում էր համայնքի առաջնորդը, որովհետեւ արտայայտում էր ստամբուլահայութեան մեծ մասի կարծիքը։ Շիրինօղլուի դէմ հայկական համայնքը ստորագրահաւաք կազմակերպեց, ինչը ցոյց է տալիս, որ Շիրինօղլուն պարզապէս պոլսահայ մեծ հաստատութեան ղեկավար է, նա պարզապէս բաւականին «առաջադէմ» եւ մեծ դիրք ունեցող «հայ» է Ստամբուլում, սակայն դրանով չի կարելի միանշանակօրէն մեկնաբանել նրա՝ ստամբուլահայ համայնքի առաջնորդ լինելը»,-յաւելեց թրքագէտը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment