Աշխարհի առաջնութիւն.
Ուրուգվայ – Ֆրանսիա` 0:0


Յունիս 12, 2010 01:40
Աշխարհի առաջնութիւն՝ առանց ֆուտբոլային ֆանատների սովորական ուրախ, չար, ցասումնալի, ոգեշնչող կամ ճնշող աղմուկի, աշխարհի առաջնութիւն՝ առանց գրաւող հեռուստատեսային ձայնակցութեան միլիարդաւոր հեռուստադիտողների համար:
Այդ ամէնի փոխարէն «վուվուզել» կոչւող գործիքի կպչուն եւ անընդհատ ձայնն է մէկ ամիս մաշելու աշխարհի ականջը: Այդ գործիքի գործնական կիրառութիւնը անդունդի եզրից անասուններին հետ քշելու մէջ է: Ընդամենը երկու հանդիպում եւ ստիպւած ենք սկսել սրանով:
Աշխարհի առաջնութեան եւ Ա խմբի երկրորդ հանդիպումը Ուրուգվայի եւ Ֆրանսիայի հաւաքականների միջեւ անցաւ հիմնականում հաւասար պայքարում: Ուրուգւայի հաւաքականի յարձակման առաջատար Դիէգո Ֆորլանը դարձաւ առաջնութեան մեկնարկի լաւագոյն խաղացողներից մէկը` բազմիցս անհանգստացնելով Ֆրանսիայի պաշտպանութեան խաղացողներին: Ֆրանսիական յարձակմանը սրութիւն էին հաղորդում Ֆրանկ Ռիբերին եւ Սիդնէյ Գովուն: Սակայն ամբողջ հանդիպման ընթացքում պաշտպանութիւնն ու դարպասապահներն աւելի վստահ էին գործում, քան յարձակման մասնակիցները:
Հանդիպման վերջնամասում Ռայմոն Դոմենեկը դրսեւորւելու հնարաւորութիւն տւեց Մալուդային եւ Անրիին, սակայն դա էլ չօգնեց եւ միայն Ուրուգւայի հաւաքականի խաղացող Լոդէյրոյի հեռացումից յետոյ ֆրանսիացիների առաւելութիւնը դարձաւ ճնշող: Արդէն աւելացւած ժամանակում վստանգաւոր տուգանային հարւածը չկարողացաւ արդիւնաւէտ իրացնել Տիերի Անրին: Հանդիպումն աւարտւեց ոչ ոքի` 0:0 հաշւով:

Կարճ վիճակագրութիւն

Մինչ այս խաղի թիմերը հանդիպել էին հինգ անգամ: Երկու անգամ յաղթել էր Ուրուգւայը, երկու անգամ գրանցւել էր ոչ-ոքի եւ միայն մէկ անգամ էր Ֆրանսիան աւելի ուժեղ եղել: 1970թ. կիսաեզրափակիչ դուրս գալուց յետոյ, Ուրուգւայն աշխարհի առաջնութիւններում անցկացրած 14 հանդիպումներում ընդամէնը մէկ յաղթանակ է տարել` 1990թ. առաջնութիւնում պարտութեան մատնելով Հարաւային Կորէային: Այն ժամանակ էլ ուրուգւայցիների գլխաւոր մարզիչը Օսկար Տաբարեսն էր, որն այժմ էլ թիմի ղեկին է:
Ֆրանսիայի հաւաքականը մասնակցում է իր 13-րդ առաջնութեանը: Նախորդ երեք առաջնութիւններում հէնց ֆրանսիացիներին է յաջողւել երկու անգամ դուրս գալ եզրափակիչ: Ֆրանսիայի հաւաքականը կարողացել էր յաղթել մեկնարկային 12 հանդիպումներից միայն չորսում: Վեց անգամ ֆրանսիացիները պարտւել են, երկու անգամ խաղացել ոչ-ոքի: Սակայն յաղթելու դէպքում Ֆրանսիան առնւազն քառորդ եզրափակիչ է հասել: Այս անգամ Ֆրանսիան աշխարհի առաջնութիւններում իր 13-րդ մեկնարկը սկսեց ոչ-ոքի հաշւով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: