Ֆրանսուա Ռոշբլուան.–
Ինձ համար պատիւ է անցանկալի անձ լինել Ադրբեջանում


Յունիս 11, 2010 19:40
Ինձ համար պատիւ է persona-non-grata յայտարարւել Ադրբեջանում:
Այդ մասին յայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ որոշումը՝ իրեն եւ Ֆրանսիայի խորհրդարանի եւս հինգ պատգամաւորների Ադրբեջանում անցանկալի անձ յայտարարելու փաստը:
«Դա նորութիւն չէ: Դեռ անցած տարի էին մեզ ներառել «սեւ ցուցակում»,- նշեց պատգամաւորը:
Ռոշբլուանը նշեց, որ իր գործընկերների հետ դրական է արձագանքել ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի հրաւէրին եւ այցելել է Լեռնային Ղարաբաղ: «Ես ուրախ էի կրկին այցելել այս երկիրը, եւ վերագտնել պետական ինստիտուտներ, որոնք գործում են լաւագոյն ձեւով: Մեզ հաստատեցին, որ խորհրդարանական ընտրութիւնները տեղի են ունեցել բարձր մակարդակով, եւ այդ ընտրութիւնների արդիւնքը չի կարող խնդրոյ առարկայ դառնալ»,- ասել է պատգամաւորն ու յաւելել. «Ես պարզապէս կուզենայի մաղթել հարեւան որոշ երկրների, որ նոյնկերպ անցկացնեն ընտրութիւնները, որոնք տարբեր ժամանակներում խնդիրներ են ունենում ընտրութիւնների ժամանակ, եւ ոչ թափանցիկ են ընթանում ընտրութիւններն իրենց երկրներում»:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլահան Պոլուխովը յայտարարել էր, թէ Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախ այցելած ֆրանսիացի պատգամաւորներին ներառել է իր «սեւ ցուցակի» մէջ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: