ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ.–

«ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆԸ ԿՐՕՆԱԿԱՆ ԲՆՈՅԹ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈՐՁԵՐՆ ԱՆԹՈՅԼԱՏՐԵԼԻ ԵՆ»
Երեւան (Երկիր) - Ղարաբաղեան հակամարտութեանը կրօնական բնոյթ հաղորդելու` Ադրբեջանի փորձերն անթոյլատրելի են. այսօր ընդունելով ՀՀ-ում Ղաթարի նորանշանակ դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ Մուղայսիբին` ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Նա ափսոսանք է յայտնել, որ որոշ իսլամական երկրներ յաճախ աջակցում են այդ փորձերին:
Դեսպանը նշել է, որ Ղաթարը կողմ է ԼՂ հիմնախնդիրը բացառապէս խաղաղ միջոցներով լուծելու մօտեցմանը եւ չի կարծում, թէ այդ հակամարտութիւնը կրօնական հիմք ունի:
Հանդիպման ընթացքում նշւել է, որ Ղաթարը հետաքրքրւած է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարաւորութիւններով եւ մտադիր է բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպման միջոցով կոնկրէտ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել տարբեր ոլորտներում համագործակցութեան վերաբերեալ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենեակը:

0 Պատգամ: