Աշխարհի առաջնութնւն.
Հարաւ.Աֆրիկա – Ուրուգվայ`0:3


Յունիս 17, 2010 01:37
А խումբ, 2-րդ տուր.
16 Յունիսի, Պրետորիա, Լոտուս Ոեռսֆելդ ստադիոն
Մրցավար` Մասիմո Բուզակա (Շւէյցարիա)
Դ.Ֆորլան, 24 (0:1), 80 (0:2, 11մ ), Ա.Պերեյրա, 90+5 (0:3)
Ուրուգվայի հաւաքականը խմբային փուլի երկրորդ տուրի մեկնարկային խաղում 3:0 հաշւով առաեելութեան հասաւ Հարաւային Աֆրիկայի թիմի նկատմամբ:
Հարաւ–ամերիկացիների թելադրանքով անցած հանդիպման հերոսը դարձաւ յարձակւող Դիէգօ Ֆորլանը: 24-րդ րոպէին նա բացեց հանդիպման հաշիւը: Մօտ 30 մետրից Ֆորլանը որոշեց հարւածել: Գնդակը դիպավ պաշտպանի մէջքին, փոխեց ուղղութիւնը եւ յայտնւեց ցանցում: Դարպասապահն անզօր էր փրկել դրութիւնը:
Երկրորդ խաղակեսում ուրուգւայցիները չթուլացրին ճնշումը Իտումելենգէ Կունէ ի դարպասի վրայ եւ եռապատկեցին առաւելութիւնը: 80-րդ րոպէին Սուարէսի դէմ վերջին յոյսի խախտման համար հեռացւեց հարաւ–աֆրիկացիների դարպասապահը, իսկ Ֆորլանը 11 մետրանոցը դիպուկ իրացրեց:
ՀԱՀ-ի հաւաքականը տասը ֆուտբոլիստներով փոխել խաղի ընթացքը ի զօրու չէր, իսկ աւելացւած ժամանակում Պերեյրան հաշիւը դարձրեց 3:0: Ուրուգւայցիները, վաստակելով 4 միաւոր, գլխաւորեցին А խմբի մրցաշարային աղիւսակը: Այս խմբում վճռորոշ կլինի վաղը կայանալիք Ֆրանսիա – Մեքսիկա հանդիպումը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: