Գերմանիայի ադրբեջանցիները վրդովւել են «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմի ցուցադրութիւնից


18:50 • 16.06.10
Գերմանիայի ադրբեջանցիների համակարգման կենտրոնը բողոքի նամակ է ուղարկել Բեռլինի Moviemento կինոյի տուն՝ կապւած «Լեռնային Ղարաբաղ» հայկական ֆիլմի ցուցադրութեան հետ։ Այս մասին յայտնում է Trend-ը։
Յունիսի 3-9-ը ցուցադրւած յայտնի ռեժիսոր Դոն Ասկարեանի ֆիլմում նկարահանւած են Ղարաբաղցի հայերը։ «Ֆիլմում նրանք զրպարտում են Ադրբեջանին, փորձում խեղաթիւրել փաստերը»,- նշւում է ադրբեջանցիների նամակում։
Նամակում ադրբեջանցիները նաև պահանջում են «լսել Ղարաբաղի մասին ճշմարտութիւնն իրենց շուրթերից», անցկացնել Ադրբեջանի դիրքորոշումն արտայայտող ֆիլմի ցուցադրութիւն։ Նրանք նաև հանդիպում են պահանջում Կինոյի տան ղեկավարութեան հետ։

Tert.am

0 Պատգամ: