12 հոգու սպանած տաքսու վարորդի առաջին զոհը նրա երկւորեակ եղբայրն էր

14:26 • 03.06.10
Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի հիւսիս-արևմուտքում անցորդների վրայ կրակած տաքսու 52-ամեայ վարորդի առաջին զոհը դարձել է նրա երկւորեակ եղբայրը։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Նա նաև սպանել է իրենց ընտանեկան փաստաբանին և ընկերոջը։Ենթադրւում է, որ Անգլիայում վերջին մի քանի տասնեակ տարիների ամենախոշոռ մասայական սպանութեան պատճառ կարող էր լինել կտակի շուրջ ընտանեկան վէճը։
Ընդհանուր առմամբ, նրա գործողութիւնների հետևանքով 12 մարդ է սպանւել, մօտ 25-ը՝ վիրաւորւել։ Հիւանդանոց տեղափոխւած ութ տուժածներից 3–ը ծայրայեղ ծանր վիճակում են։
Ենթադրւում է, որ առաջին կրակոցները թիրախային են եղել, այնուհետև Բերդը կրակել է պատահական անցորդների վրայ մեքենայի պատուհանից։ Կրակոցները շարունակւել են մօտ 3 ժամ, վերջում նա ինքնասպան է եղել։
Մտերիմները նրան բնութագրել են որպէս հանգիստ և հաւասարակշռւած մարդ։ Նա 20 տարի աշխատել է որպէս տաքսու վարորդ, ունէր երկու երեխայ, ամուսնալուծւած էր։

Tert.am

0 Պատգամ: