Ջոբզը կանխատեսել է Windows–ի վախճանը

17:27 • 03.06.10
Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբզը կանխատեսում է Windows գործավար համակարգի վախճանը։ Ինչպէս հաղորդում է Financial Times-ը, Apple-ի ղեկավարն ասել է, որ Windows օգտագործող համակարգիչների ժողովրդականութիւնը կընկնի, քանի որ մարդիկ կդիմեն ինտերնէտից օգւելու այլ միջոցների։
Windows համակարգով աշխատող անհատական համակարգիչները Ջոբզը համեմատել է բեռնատարների հետ։ «Բեռնատարները տարածւած էին, երբ մարդկանց մեծ մասն ապրում էր ֆերմաներում, բայց դրանց ժողովրդականութիւնը մարեց, երբ մարդիկ սկսեցին տեղափոխւել քաղաք։ Որոշ մարդիկ մինչև հիմա էլ բեռնատարներ են ուզում, այդպէս էլ ոմանք կշարունակեն անհատական համակարգիչ օգտագործել, բայց նրանց թիւը շատ փոքր կլինի»,– ասել է նա։Ջոբզը խօսել է նաև լափթոփների թերութիւնների մասին՝ մարտկոցի աշխատանքի անբաւարար ժամկէտը, օգտագործման դժւարութիւնները, անվտանգութեան հետ կապւած խնդիրները։ Ըստ նրա՝ iPad-ը, ճիշտ է, դեռ չունի ստեղնաշար, սակայն սարքը կը կատարելագործւի։Microsoft-ի տնօրէն Դէն Լևինը համաձայնել է, որ Windows-ն իրօք կը վերանայ, սակայն «դա երկար ժամանակ կը պահանջի», իսկ մինչև այդ Microsoft-ը կշարունակի եկամուտ ստանալ։
Ի պատասխան բեռնատարների հետ Ջոբզի արած համեմատութեանը՝ Դէն Լևինն ասել է՝ այժմ աշխարհում աւելի շատ բեռնատար կայ, քան երբևէ։

Tert.am

0 Պատգամ: