Պուտինն ու Ալիևը մեկնում են Թուրքիա


13:54 • 03.06.10
Ռուսաստանի Դաշնութեան վարչապետ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Յունիսի 7-ին կը ժամանեն Ստամբուլ:
Այս մասին, ինչպէս փոխանցում է թուրքական Cumhuriyet օրաթերթը, յայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Եըլդըզը:Եըլդըզի խօսքով` Պուտինի և Ալիևի այցելութիւնների ժամանակ քննարկւելու են, մասնաւորապէս, էներգետիկ ոլորտին առնչւող հարցեր: ՌԴ կառավարութեան ղեկավարը և Ադրբեջանի նախագահը մասնակցելու են Ստամբուլում կայանալիք Ասիայում համագործակցութեան և վստահութեան ամրապնդման համաժողովին:Իսկ ինչպէս աւելի վաղ տեղեկացրել էր Zaman օրաթերթը, Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաւէրով Ստամբուլ է ժամանելու Յունիսի 8-ին, որտեղ երկկողմ յարաբերութիւնների հետ մէկտեղ քննարկելու է նաև տարածաշրջանային խնդիրներն ու Իրանի միջուկային ծրագիրը։

Tert.am

0 Պատգամ: