Յունիսի 15-ին Երկրագնդի բնակիչները կտեսնեն կանաչ երկնաքար


16:42 • 08.06.10
C/2009 R1 երկնաքարը, որը 2009 թւականին բացայայտել է աւստրալացի Ռոբերտ Մաք–Նոթը, մօտենում է Երկրին, և Յունիսի կէսերին հիւսիսային կիսագնդի բնակիչները կարող են տեսնել այն անզէն աչքով։
Այս մասին, ըստ «Ռիա Նովոստիի», յայտնում է ՆԱՍԱ-ի կայքը։Յունիսի 15-ին երկնաքարի հեռաւորութիւնը Երկրից կհասնի նւազագոյնի։
Ներկայում երկնաքարի գլուխը, որն իրենից ներկայացնում է երկնաքարի միջուկի շուրջ գտնւող գեղեցիկ կանաչ գոյնի գազային ամպ, չափերով գերազանցում է Ե(Ժ)ուպիտերի տրամագիծը, իսկ պոչի երկարութիւնը հասնում է միլիոնաւոր կիլոմետրերի։


Tert.am

0 Պատգամ: